Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:56 09-08-2024

Կրեմլից պարգևատրվել է «կրեմլյան ականջներ» ունեցող շարժմանը չմիացած «անկախ» պատգամավորը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարդում եմ, որ ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրով Բարեկամության մեդալով է պարգևատրվել Իշխան Զաքարյանը, Պատիվ ունեմ խմբակցության նախկին պատգամավոր, որը հիմա «անկախ պատգամավոր» է, որը շարունակում է ղեկավարել համահայկական խաղերի կազմկոմիտեն:

Եթե հիշում եք, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման բարձր ալիքի օրերին Իշխան Զաքարյանի անունը շոշափվում էր վարչապետի անվստահության թեմայով քննարկման համատեքստում: Համառոտ լինելու համար նշեմ՝ ակնկալվում էր, որ Զաքարյանը կմիանա այդ թեման օրակարգ բերելու ստորագրահավաքին, հետո պարզվեց՝ չի միանում:

Հիմա, Պուտինը պարգեւատրում է Զաքարյանին, որ աշնանը միանա՞, թե՞ պարգևատրում է, որ չի միացել։ Չէ որ էդ շարժումը «կրեմլյան ականջներ» ուներ, ըստ որոշ «աղբյուրների»: Փաստորեն ստացվում է, որ Կրեմլից պարգևի է արժանանում «կրեմլյան ականջներ» ունեցող շարժմանը չմիացած «անկախ» պատգամավորը։

Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե չարտացոլեր այն տխուր իրականությունը, թե ինչպես է հայ հանրային գիտակցությունը պարզապես ենթարկվում պրոպագանդիստական անվերջ պինգ-պոնգի»: