Ներքին Խոսք 4 տարի առաջ - 16:24 16-07-2022

Հայաստանն անկախ երկիր է և անկախ քաղաքականություն է վարում․ Միքայել Համբարձումյանը՝ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի՝ Հայաստան ժամանելու մասին

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ այսօր Երևան է եկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ու պաշտոնական Երևանը ո'չ հերքում և ո'չ էլ հաստատում են տեղեկությունը։

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանից Oragir.news-ը կարծիք հարցրեց, թե ինչ առաքելությամբ կարող էր ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գալ Հայաստան։ Միքայել Համբարձումյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ տեղյակ չէ, իսկ հարցին, թե ինչպես սրան կարձագանքեն ռուսական հատուկ ծառայությունները, Համբարձումյանը պատասխանեց․ «Շատ նորմալ։ Մենք անկախ պետություն ենք, անկախ պետության հիմնական բաղադրիչներից մեկը անկախ քաղաքականություն վարելն է, այդ դեպքում ինչպե՞ս կարող է մյուս պետությունը ասել, որ մենք լավ ենք արել կամ վատ ենք արել, որ այլ պետության ներկայացուցիչ ենք ընդունել։ Սա, կարծում եմ, ոչ մի մեկնաբանության չի կարող արժանանալ։ Թե ինչ գնահատական կստանա, չգիտեմ, բայց չեմ կարծում, որ մեկնաբանություն կտան»,- պատասխանեց Համբարձումյանը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով