copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 11:20 09-08-2024

Գրաքննության վերացման բավարար պայմանը 

Շարունակվում է Հանրային հեռարձակողի խորհրդի գործունեության հանրային քննադատությունը։ Օգոստոսի 8-ին ՀՀԽ նախագահ Արա Շիրինյանը կայքերից մեկին տված հարցազրույցում չփարատեց հանրային կասկածը, որ Փաշինյանն է խրախուսում գրաքննությունը հարկատուների միջոցներով պահվող հանրային մեդիայում։ ՀՀԽ նախագահի երկար սպասված հարցազրույցն, իրոք, տխուր պատկեր ստեղծեց։ Ինչպես նշում է գրող, խմբագիր Տիգրան Պասկևիչյանը՝ «ՔՊ-ական իշխանությունը, մեղմ ասած՝ կրակն է ընկել ռոբասերժական մոդելի ձեռքը, որը ստեղծվել էր ի հատուցումն ընտրակեղծարարության եւ ավտոկրատիայի։ Մոդել, որը թույլ չի տալիս և՛ ժողովրդավար թվալ, և՛ հանրային հեռարձակման գյամերը քաշել»։

Իրականում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընկել է ռոբասերժական մոդելի ձեռքը, այլ գռեհկացրել է այն, ավելացրել անպատասխանատվություն, ինչը նախկին մոդելում չկար։ Այնպես, որ՝ ներկայիս մոդելը իրավամբ կարելի է անվանել նիկոլական։ Այն բնորոշ է քաղաքական բարոյականություն, ազգային գիտակցություն չունեցող, արժեքներ չհարգող դրածո իշխանություններին։

Իսկ ժողովրդավար երևալու կամ ժողովրդավար ձևացնելու արմատը քաղաքական պայմանավորվածություններով ձևավորված իրավիճակն է, որը Փաշինյանը չի համարձակվում փոխել։ 2018-ին ռուսական միջնորդությամբ իշխանություն ստացած Նիկոլ Փաշինյանը կոնկրետ խոստումներ է տվել և պայմանավորվածություններ կնքել, որոնք ազգային շահերի հետ ընդհանրություն չունեն, դեմ են։ Եթե հանրային հեռարձակողի գյամերն ազատ թողնվեն, ապա անվերահսկելի հրապարակումները կարող են փոխել հանրային կարծիքն ու պատկերացումները, ստեղծել Կրեմլի հետ պայմանավորվածությունների խախտման ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել Փաշինյանի տապալման։

Այսինքն՝ գրաքննությունն այսօր ոչ միայն Փաշինյանի իշխանության պահպանման համար է, այլև նրա և Մոսկվայի միջև կնքված պայմանավորվածությունների։ Դրանց շրջանակներում վարվող քաղաքականությունը, ինչպես համոզվել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, հանգեցրել է ազգային մեծ աղետների և կորուստների։ Իսկ ՀՀԽ-ն ՔՊ-ական իշխանության գործիք է։ ՀՀԽ նախագահ Արա Շիրինյանը այդտեղ է նշանակված ոչ թե ժողովրդավարությունը կամ ազգային շահերը, այլ Փաշինյանի իշխանությունն ու նրա պայմանավորվածությունները պաշտպանելու համար։ Այսինքն՝ գրաքննության վերացման անհրաժեշտ պայմանն է, որ իշխանությունն ազատվի ստորացուցիչ պայմանավորվածություններից։

Կա նաև սուբյեկտիվ խնդիր։ Գրաքննության համը տեսած, գրաքննությամբ հարցեր կարգավորած մարդիկ դժվար են հասկանում, թե ռուսական ազդեցությունից ու պայմանավորվածություններից իրապես ազատված Հայաստանում ինչպե՞ս կարելի կարգավորել հարցերն առանց գրաքննության։ Հիշեցնեմ անհասկացող ձևացողներին, որ գրաքննության բացակայության պայմաններում ծագող հարցերը կարգավորող արդյունավետ գործիքը բազմակարծությունն է, բազմակողմանի քննադատությունը։ Այն կիրառվում է ժողովրդավար երկրներում։ Այս առումով՝ քննադատությունը գրաքննության վերացման բավարար պայմանն է։

Այստեղ անելիք ունեն հատկապես ոլորտի գիտակը, մասնագետը, որոնք անտարբեր չեն անկախության և ժողովրդավարության նկատմամբ։ Եվ եթե ուզում ենք, որ վաղվա Հայաստանում չլինի գրաքննություն, ապա հարկ է բարձրացնել քննադատության որակը, համակարգել քննադատությունը որպես գնահատման գործիք, այն զարգացնելու միջավայր ստեղծել, ձևավորել քննադատության ավանդույթներ, մեծացնել քննադատության նշանակությունը, քննադատությունը դարձնել ստեղծագործության, ստեղծագործողի գնահատման հիմնական չափորոշիչ։ Մեզ մոտ, ցավոք՝ ատելությամբ խառը ցինիկ զառանցանքը համարում են քննադատություն։ Քննադատները որակվում են ձախողակ, վատ, նախանձ, ամուլ և այլն։ Այս մոտեցումները հակաժողովրդավարական են և արդարացնում են ռոբասերժական և նիկոլական մոդելները, գրաքննությունը և դրանից բխող տգեղ երևույթները։

Պարզ ասած՝ երբ ստեղծագործող մարդիկ քննադատության վերաբերյալ քարանձավային պատկերացումներ ունեն, ապա երկրում քաղաքական, մշակութային և կադրային բազմաթիվ հարցեր լուծվում են գրաքննությամբ և նման բութ գործիքներով։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

12:06 Մի քանի օր Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել ու ասել է՝ ինքը ողջ է, իզուր են իրեն փնտրում. shamshyan.com
19:55 Առևանգվածի ամուսնուց պահանջել են 4 մլն, հետո 800 հազար դոլար․ կազմակերպիչը վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից․ նոր մանրամասներ՝ բիզնեսմենի կնոջ առևանգման դեպքից․ shamshyan.com
23:33 Բարձր երաժշտություն ու հացկերույթ՝ «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան դիմաց
12:38 Լոգարանում հայտնաբերվել է 38-ամյա գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը. shamshyan.com
10:58 Երևանում քեռու ու եգանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 2-ն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com
18:17 «Դան Դեսսերտ»-ի տորթի միջից քաղաքացին «ցեց» է հայտնաբերել․ ահազանգ
16:19 Վիրավորանքս այնքան խորն էր, որ չկարողացա լռել․ Լիա Զախարյանին վիրավորած վարորդին ազատել են աշխատանքից
10:12 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 25 օրական երեխայի մարմին․ shamshyan.com
20:51 Բուժաշխատողների աշխատավարձը չե՞ն տալիս. «Գյումրի» ԲԿ-ի պարզաբանումը
11:27 Մենք պետք է փորձենք կանխել նոր հեռացումները․ Մենուա Սողոմանյան