Ներքին 9 ամիս առաջ - 13:31 30-09-2025

Գրաքննության մասին նախագիծը քննարկվել է ԿԳՄՍՆ կից հասարակական խորհրդում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ակտիվ համագործակցության և ազատ ու անկաշկանդ քննարկումների համար՝ ընդգծելով, որ այս կազմով սա վերջին հանդիպումն է. առաջիկայում նախատեսվում է նոր խորհրդի ձևավորում։

Անդրա­դառնալով օրակարգի հարցին՝ նախարարը կարևորել է նախագծի շուրջ իրական քննարկումների անցկացումը։ «Նախագիծը ներկայացրել ենք հասարակական խորհրդի քննարկմանը՝ հնարավոր դիտարկումները, առաջարկները, գուցե նաև մտահոգությունները հասկանալու նպատակով, որպեսզի կարողանանք այն լրամշակել և դարձնել իրապես օգտակար։ Փաստաթուղթը դրվել է նաև հանրային քննարկման, և բազմաթիվ առաջարկներ են ստացվել, ինչը ուրախալի է»:

Օրակարգի հարցը՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան