Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 09:42 09-08-2024

Մեկ օրում ուկրաինական 75 ԱԹՍ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի սահմանամերձ հատվածներում և Սև ծովում 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցյալ գիշերվա ընթացքում, երբ ուկրաինական ռեժիմը փորձել է ԱԹՍ-ների միջոցով ահաբեկչական հարձակում գործել, ՀՕՊ համակարգերի միջոցով 75 հատ դրոն է ոչնչացվել»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ 26 անօդաչու խոցվել է Բելգորոդի մարզի մոտ, 19-ը՝ Լիպեցկի, 7-ը՝ Կուրսկի, 5-ը՝ Բրյանսկի, 4-ը՝ Բոլոնեժի, մեկը՝ Օրլովի, 5-ը՝ Ղրիմի Հանրապետության։ Եվս 8-ը խոցվել է Սև ծովի վրա։

«Բացի դրանից, հերթապահ կրակային միջոցներով Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է առանց անձնակազմի 7 մոտորանավակ, որոնք ուղևորվում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ»,- հավելել են ՌԴ ՊՆ-ում։