Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 11:18 14-10-2023

Գազայից մեկ օրում ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման Իսրայելի պլանը անիրականանալի է. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Գազայի հյուսիսային մասից մեկ օրում ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման Իսրայելի պլանը «միանգամայն անիրականանալի է»։ Այս մասին տեղեկացնում է AFP-ն։

«Ես սա ասում եմ՝ ներկայացնելով Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը միանգամայն, բացարձակապես անիրականանալի է։ Պատկերացնել, որ դուք կկարողանաք մեկ միլիոն մարդ տեղափոխել 24 ժամում՝ այնպիսի իրավիճակում, ինչպես Գազայում է, դա կարող է միայն հումանիտար աղետ լինել»,- ասել է նա։

Իսրայելը նախազգուշացրել է այդ շրջանի բնակիչներին տարհանման մասին ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ցամաքային հարձակումից առաջ։