Արտաքին 1 տարի առաջ - 23:50 27-08-2025

Իսրայելի բանակը Գազայից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է համարում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է նախատեսված ռազմական հարձակման նախօրեին։

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Գազա քաղաքի տարհանումն անխուսափելի է»,- սոցցանցի X հարթակում արաբերենով գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը՝ քաղաքի բնակիչներին խորհուրդ տալով պատրաստվել հեռանալուն։

Նրա խոսքով՝ իսրայելական զորքերը ուսումնասիրել են քաղաքից հարավ գտնվող հսկայական դատարկ տարածքները՝ տարհանվող բնակիչներին առավելագույն օգնություն ցուցաբերելու համար։

Ադրայը նշել է, որ տեղահանվածներին կտրամադրվեն վրաններ տեղադրելու վայրեր, և կստեղծվեն ենթակառուցվածքներ՝ օգնություն և ջուր բաշխելու համար:

«Յուրաքանչյուր ընտանիք, որը կտեղափոխվի հարավ, կստանա ամենաառատաձեռն մարդասիրական օգնությունը, որի վրա ներկայումս աշխատանքներ են տարվում»,- հավելել է Ադրայը:

Սակայն պաղեստինցիներին օգնություն ցուցաբերող խմբերը զգուշացնում են, որ Իսրայելի ավելի լայն ռազմական հարձակումը կարող է վատթարացնել տարածքում առկա մարդասիրական ճգնաժամը, որտեղ ավելի քան 2 միլիոն բնակիչների մեծ մասը տեղահանվել է, թաղամասերը ավերակների են վերածվել, իսկ Գազա քաղաքում սով է հայտարարվել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի