Արտաքին 5 տարի առաջ - 18:55 21-05-2021

Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են Տաճարի լեռան մզկիթներում

Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ բախումներ են սկսվել իսրայելական ոստիկանության ու պաղեստինցիների միջև: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բախումները սկսվել են ուրբաթօրյա աղոթքից հետո: Իսրայելական ոստիկանությունը պաղեստինցիներին ցրելու համար օգտագործել են աղմուկ արձակող նռնակներ և արցունքաբեր գազ: Պաղեստինի խաղաղ քաղաքացիներն իրենց հերթին քարեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ ոստիկանությանը հրամայվել է մտնել Տաճարի լեռ կոչվող մզկիթ:

Ըստ նախնական տվյալների ՝ բախումների արդյունքում 15 պաղեստինցի է վիրավորվել:

Մայիսի 11-ին Պաղեստինում սկսվել են վերջին տարիների ամենամեծ բախումները: Իսրայելի բանակը և պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում հրթիռային հարձակումներ են սկսել Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, երբ Իսրայելի դատարանի կողմից արաբական ընտանիքներից Շեյխ Ջարրահ թաղամասում տներ գրավելու որոշում է կայացվել:

Մայիսի 20-ին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Եգիպտոսի առաջարկին իսրայելապաղեստինյան հակամարտությունում երկկողմանի հրադադարի սկսելու համար: ՀԱՄԱՍ-ի խոսնակը հաստատել է Մոսկվայի ժամանակով 02.00-ից Իսրայելի հետ փոխադարձ հրադադարը:

Այնուամենայնիվ, ռուս փորձագետներն արդեն կանխատեսել են, որ ցանկացած պահի հակամարտությունը կարող է բռնկվել նոր թափով, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ վերացնել երկկողմ հակասությունների պատճառները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի