Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 18:08 15-09-2026

Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև

Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար:

Այս մասին ասել է Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային կոնֆերանսների մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Դուք, հավանաբար, տեսել եք այդ լուսանկարները. Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար։ Հասկանալով մեր զգայունությունը՝ նա չի խորշել նույնիսկ նման բարբարոսական գործողություններից՝ միտումնավոր ձգտելով էլ ավելի մեծ ցավ պատճառել մեր ժողովրդին։

Փաստորեն, սա վիրավորանք էր ոչ միայն մեզ՝ մեր ժողովրդի, այլև ամբողջ իսլամական աշխարհի համար։ Ահա հայկական պետության իրական դեմքը։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա, և մենք դա չենք մոռանա»,- ասել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ