Ներքին 5 ամիս առաջ - 17:45 12-02-2026

15-ից ավելի խոզեր են սատկել. Արդենիսում մեծ թվով անասուններ են անկել

Ամասիայի շրջանի Արդենիս գյուղում ստեղծված իրավիճակը օրեցօր սրվում է։ Գյուղում վերջին օրերին մեծ թվով անասուններ են անկել, իսկ բնակիչները ահազանգում են՝ պատճառը տարրական պայմանների բացակայությունն է։

Oragir.News-ին դիմած արդենիսցի Մարիամ Մանյանը պատմում է, որ միայն խոզերի արդեն 15-ից ավելի անկման դեպք է գրանցվել։

«Ճամփեքը փակ են, ջուր չկա, պայմաններ չկան՝ կենդանիները սատկում են։ Երկու օրից ավելի է՝ ջուր չունենք։ Անասունները ծարավ են, չենք կարողանում ժամանակին ջուրը հասցնել։ 15-ից ավելի խոզ է սատկել, երեք մայրացու՝ իրենց 14 ձագերով։ Անբարենպաստ պայմաններ են, անգամ խոզերը չեն դիմանում էս պայմաններին»,- ասում է արդենիսցի կինը։

Գյուղում ճանապարհների փակ լինելու պատճառով մատակարարումները խափանված են, տեխնիկան չի հասնում, ջրի ապահովումը չի կազմակերպվում։ Բնակիչների խոսքով՝ խնդիրը միայն տնտեսական վնասը չէ․ խոսքը մարդկանց ապրուստի միակ միջոցի մասին է։ Անասնապահությամբ ապրող ընտանիքները մեկ օրում կորցնում են ամիսների աշխատանքն ու ներդրումը։

Սակայն ամենածանրն այն է, որ իրավիճակը շարունակական է։ Եթե ջրի խնդիրը չլուծվի և ճանապարհները չբացվեն, արդենիսցիները վախենում են՝ անկումների թիվը կաճի։

Եվ երբ գյուղացին ասում է՝ «նույնիսկ խոզերը չեն դիմանում այս պայմաններին», դա պարզապես արտահայտություն չէ․ դա ահազանգ է այն մասին, որ մարդն էլ այլևս երկար չի կարող դիմանալ այս պայմաններին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ