Արտաքին 2 տարի առաջ - 17:00 29-07-2024

Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով․ Իսրայելի ԱԳ նախարար 

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ պաղեստինցիներին աջակցելու նպատակով Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայի և Արցախի պարագայում։

Հատկանշական է, որ Էրդողանն իր խոսքում չի հստակեցրել, թե խոսքն ինչ աջակցության մասին է։

«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել»,- սևծովյան տարածաշրջանի Ռիզե քաղաքում հայտարարել է Էրդողանը, այնուհետև վստահեցրել՝ չկա որևէ պատճառ, թե ինչու իրենք չեն կարող դա անել։

Թուրքիայի նախագահի հայտարարությանն արձագանքել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։ Նա մասնավորապես Էրդողանին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ։

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,- գրել է նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ