Ներքին Հարցում 2 տարի առաջ - 17:53 28-07-2024

Արգիշտի Քյարամյանն արժանի՞ է այդ մեքենային. անցորդները՝ թանկարժեք գնման մասին

Քաղաքացիների մեծ մասից էապես տարբերվելու մղումներն ու հարկատուների միջոցները անձնական ցանկություններին ծառայեցնելու գայթակղությունն են մղում իշխանության ներկայացուցչներին ձեռք բերել շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաներ, արհամարհելով հանրային կարիքները։

Նախքան հեղափոխությունը նախկիններին «պադավատապեություն» ստեղծելու մեջ հանդիմանող Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ապշեցնում է ժողովրդին պաշտոնյաների համար թանկարժեք գնումներ անելով։ Մասնավորապես՝ օրեր առաջ Քննչական կոմիտեն 125 հազար դոլարով ծառայողական մեքենա է գնել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար՝ այս տարվա արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ թե ինչպե՞ս են վերաբերվում այն բանին, որ Քննչական կոմիտեն 125 հազար դոլար է հատկացրել Արգիշտի Քյարամյանի նոր մեքենայի համար։

Հարցվածների մեծ մասը բացասական վերաբերմունք արտահայտեց։ «Շատ վատ, ինչու՞ համար է տրամադրել։Արգիշի Քյարամյանն արժեր դրան»,- ասաց անցորդներից մեկը։ «Էնքան մարդիկ կան, որ խնդրում են 10 հազար դրամ տան, մի հատ դեղ առնեն, խմեն, լայանան։ Պարտադիր չէ՝ ինքն էդ ավտոն քշի, հե՛չ պարտադիր չէ»,- ասաց մի կին։ Եղա նաև դրական արձագանքներ։ «Իրենք գիտեն իրենց բյուջեն»,- անտարբեր ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ