Ներքին 3 տարի առաջ - 12:20 11-07-2023

Արգիշտի Քյարամյանն աշխատանքից ազատել է քննիչի

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ խիստ վերահսկողությունը և թույլ տրվող կոպիտ խախտումների նկատմամբ անհանդուրժողականությունը։

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դրսևորելով անգործություն, ինչով պարբերաբար և կոպիտ կերպով խախտվել են ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները:
Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձի կողմից թույլ տրված խախտումների բնույթը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով հիշյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը