Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:48 24-07-2022

Արգիշտի Քյարամյանն աշխատում է զինվորի ու բանակի դեմ. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անցյալ տարի Գորիսի դիրքերում 3 զինծառայողի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է։ Արգիշտի Քյարամյանի գլխավորած քննչական կոմիտեն, ոչ թե քննություն է կատարել, այլ մեղադրյալ է նշանակել, անպատմելի խայտառակ քննություն։ 3 զինծառայողի սպանությունը դրել են մի զինվորի վրա, ով չի կատարել , ով սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքից է և խեղճ, ընդ որում, ըստ քննիչների սցենարի, այս զինվորին բռնաբարել են, նա էլ սպանել է երեքին, սակայն փորձագետները հերքել են սեռական բռնությունը։ Հիմա կարող եք պատկերացնել, թե ինչպես են ոչնչացրել, նվաստացրել այս զինվորին և ոչ միայն նրան, այլև նրա ընտանիքին։ Ծնողներն այցելել են մեր կազմակերպություն։ Հայրը խոցված արժանապատվությամբ, ձեռքերը կոշտուկներով պատած, համոզմունքով, որ իր որդին չէ հանցագործը, նա խոսել էր որդու հետ և մեզանից օգնություն էր ակնկալում։ Բայց ինչպես օգնես զինվորին, ինչպես ազատես նրանց անպատիժ հրամանատարների և Քննչական կոմիտեի ճիրաններից։ Խեղճ զինվորը բանակում ցածր կարգավիճակ ունի և նրա վրա կարող են բարդել ինչ ասես։

Սա բանակում գողական բարքերի տրամաբանությունն է, որին մաս է կազմում նաև քննչական կոմիտեն։ Հանրությանն այդպես էլ մութ մնաց Քյարամյանի առեղծվածը, թե ինչու էին Քյարամյանին ամենատարբեր պաշտոններ բաժանում, որ արժանիքների համար։ Մեզ չեն ասում։ Վերջերս էլ ՀՀ նախագահը նրան շնորհեց Արդարադատության երրորդ դասի խորհրդականի կարգավիճակ։ Ինչու։ Ըստ էության, Քյարամյանն աշխատում է զինվորի ու բանակի դեմ։ Ինչպես կարելի էր չբացահայտել այս արտառոց դեպքը՝ 3 զինվորի սպանությունը և սրան գումարած մեկ այլ զինվորի էլ տանել կործանման։ Ինչպես են հանդուրժում բանակի ղեկավարությունն ու գերագույն գլխավոր հրամանատարը այս արտակարգ իրավիճակը»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան