Ներքին 2 տարի առաջ - 16:32 31-05-2024

Արգիշտի Քյարամյանն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ քննչական կոմիտեն սկսել է իր ձևավորման 10–ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնց մեկնարկը խորհրդանշական կերպով տրվել է ՀՀ Սյունիքի մարզում. հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության և ծառայողների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Սյունիքի մարզ է այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Միջոցառումներն սկսվել են ՀՀ ՊՆ N զորամաս կատարված այցելությամբ, որտեղ ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակի առթիվ անցկացվել են հանդիսավոր շարային ստուգատես և զինծառայողների ցուցադրական պարապմունքներ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ԶՔԳՎ ղեկավարությունը ծաղիկներ են խոնարհել զորամասի զոհված զինծառայողների հիշատակի հուշակոթողին, ապա զորամասում հանդիպում–խորհրդակցություն է անցկացվել բանակային կորպուսի հրամանատարության և զորամասի սպայական ու ենթասպայական անձնակազմի հետ։

Արգիշտի Քյարամյանը հետաքրքրվել է մարզի տարածաշրջանի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներից։ Նա շնորհակալություն է հայտնել՝ հատկապես 44–օրյա պատերազմից հետո ստեղծված նոր մարտահրավերների պայմաններում հայրենիքի հարավային սահմաններն ամուր պահելու և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու հարցում բանակային կորպուսի ստորաբաժանումների կատարած անձնվեր գործունեության և ծառայության համար։ Կոմիտեի նախագահը հատկապես շեշտել է, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հիմնական նպատակը հայկական զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտմանը, այդ կերպ նաև կանխարգելմանը հետամուտ լինելով բանակի ամրությանը, մարտունակությանն ու զարգացմանը նպաստելն է։ Եվ ցուցադրական ելույթների ընթացքում զինծառայողների կողմից իրենց հմտությունների ցուցադրումը փաստում է ամեն օրվա հետ հայկական բանակի պրոֆեսիոնալ կարողությունների ավելի հզորացման ակնառու միտումները։

ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Ա.Գյոզալյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակի կապակցությամբ և նշել, որ ՀՀ ԶՈՒ և կայազորային քննչական բաժինների միջև ձևավորված՝ իրենց իրավասությունների շրջանակներում գործակցությունը, արձանագրվող միջադեպերին հետևող արագ քրեաիրավական արձագանքը, իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը քննիչների սրտացավ մոտեցումը կարևոր ներդրում են բանակում ներքին առողջ կանոնադրական հարաբերությունների և հանցավորության նվազման համար։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ԶՔԳՎ ղեկավար կազմը Կապանում ծաղիկներ են խոնարհել Գարեգին Նժդեհի հուշարձանին, այցելել Վահանավանքի վանական համալիր և մասնակցել հոգևոր արարողությանը։

Միջոցառումները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի