Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:25 27-07-2024

Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Վանաձորը, կարելի է ասել, ցնծությամբ է ընդունել հանրապետության երրորդ քաղաքից երկար ժամանակ` 2,7 տարի բացակայած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

Նրան այցի են գնացել բառացիորեն գրեթե բոլորը, անգամ նրանք, ովքեր իրենց լավ չեն պահել Ասլանյանի նկատմամբ եւ պատճառներ ունեին խուսափելու: Սեր են խոստովանել, ներում են հայցել, երդումներ են տվել, հավաստիացրել, որ նրա կողքին են կանգնելու, հորդորել են չնահանջել` մինչեւ վերջ պայքարել համայնքապետի պաշտոնի համար:

Այդ ամենին լավատեղյակ մեր աղբյուրը տարակուսած էր, ասում էր. հասկանալի չէ` մարդիկ իրենց մեղավոր են զգում, որ «նիզաշտո» տեղը կարգին քաղաքապետը բերդո՞ւմ է անցկացրել, թե՞ այնքան են զզվել սրանցից, որ հույսի տեղ են փնտրում` կարծելով, թե «նստած-հելած» Մամիկոնը կարող է օգնել, որ ազատվեն ՔՊ-ական «սբրոդից»: