Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 19:19 25-07-2024

Չի էլ լինի խաղաղություն. քաղաքացիները՝ սահմանային միջադեպի մասին

Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե հայ-ադրբեջանական սահմանին իրականացվող սահմանազատումից հետո երկու երկրների միջև խաղաղություն կկնքվի, այնուամենայնիվ որոշ հասարակական-քաղաքական գործիչներ պնդում են, որ 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերից և տարածքային մեծ կորուստներից հետո Ադրբեջանի հետ խաղաղության գնալ հնարավոր չէ, և իրականում ՀՀ վարչապետը խաղաղություն է մուրում թշնամի երկրից։

Կիրանցում հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատումից հետո երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահների միջև։

Օրերս Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական հողի վրայով։

Oragir.News-ը մայրաքաղաքում հարցախույզի միջոցով անցորդներից հետաքրքրվել է՝ ինչպես են գնահատում այս իրավիճակը։

«Փաշինյանի անունը մի տվեք»,- ասաց կինը՝ նշելով, որ ոչ մի խաղաղություն էլ չի լինելու․ «Ինքը կամաց-կամաց երկիրը կազատի, կտա թուրքերին, որտեղից այդ բեղերին բերեցին, գցեցին այս գյոզալ երկիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ