Կառավարությունն ունի որոշում որով ներկայացնում է նախագիծ, համաձայն որի՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձված գումարները եկամտային հարկով կհարկվեն։
Փաստացի՝ կառավարությունը պատրաստվում է վերադարձված եկամտահարկը հարկել։
«Ֆինանսական խնդիրներ կառաջացնի։ Հիմա պատկերացնենք, ես պլանավորել եմ առաջիկա 10 տարում միայն մայր գումար վճարելու՝ ենթադրենք ամիսը 60.000-70.000 դրամ։ Եթե 2025թ․-ի կեսից այս որոշումը լինի, ապա այն ծախսերը, որոնք ես ուղղում եմ հիփոթեքային վարկի սպասարկմանը, կրկնակի կմեծանան։ Ոչ մի շահառու այդպես չի պլանավորել։ Այս պրոեկտից բոլոր օգտվողները պլանավորում են, որ տոկոսը կվճարեն, հետո հետ կստանան»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեզ ահազանգած քաղաքացին՝ անդրադառնալով այս նախագծից բխող խնդիրներին։
Քաղաքացու դիտարկմամբ՝ իշխանությունը նպատակ չունի այդ գումարները բյուջե մուտք անելը, քանի որ դրանք առանձնապես մեծ գումարներ չեն պետության համար։
«Իմ կարծիքով՝ էական չեն բյուջեի մուտքերը։ Կարծեմ՝ տարեկան մի 25 մլն դոլարի մասին է խոսքը։ Դա այդքան էլ էական չի պետության համար։ Ավելի շատ քաղաքականության հետ կապված խնդիր եմ տեսնում։ Մարդկանց այլ ուղղությամբ են ուզում տանեն։ Մարդիկ կան, որոնք քիչ, թե շատ, համեմատ մնացածի, ֆինանսապես կայացած մարդիկ են, ֆինանսական խնդիրներ կա՛մ չունեն, կա՛մ խնդիրները կառավարելի են։ Նորմալ ապրում են այս երկրում՝ մի 13.000-15.000 ընտանիքի մասին է խոսքը։ Իշխանությունը մտածում է՝ այդ մարդիկ էլ թող դժգոհող լինեն։ Մնացածից լավն են, որ լավ պիտի զգան այս երկրում»,-ասաց նա։
Քաղաքացին նշում է՝ այս իշխանությունն ամեն հարցում է փորձում է վատություն անել ժողովրդին և ավելորդ բեռ դնել մարդկանց ուսերին։
«Ես իմ օրինակով ասեմ։ Ես ու կինս միասին այս պրոեկտից օգտվում ենք։ Եռամսյակում ասենք՝ հետ ենք ստանում միլիոն դրամ։ Մեր վրա բեռը քիչ է, կարողանում ենք մարդավարի ապրենք։ Հիմա այս փոփոխությունը եթե ընդունվի ոնց որ կա, ես մոտավորապես ամսական 70.000 դրամ կորցնում եմ։ Յուրաքանչյուր շահառու պետք է հասկանա՝ ինչից է զրկվում։ Իսկ այսօր դա քիչ գումար չի, մեր եկամտի մոտավորապես 10 տոկոսն է։
Անկանխատեսելիություն է, 20 տարով պայմանագիր ես կնքում, վարկ ես վերցնում, չգիտես՝ պետությունը կփակի՞, ծախսերը կմեծացնի՞, թե՞ ինչ կանի»,- եզրափակեց քաղաքացին։