Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:16 25-07-2024

«Կամ-կա՞մ», թե՞ «և-և». ո՞րն է ճանապարհը

ՀՀ-ի՝ եվրաինտեգրացիայի ճանապարհին ԵՄ-ի համարժեք քայլերը նկատելի փոխել են ներքին և արտաքին քաղաքական արձագանքները։ Մասնավորապես՝ ԵՄ վիզային ռեժիմի ազատականցումն ու Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության ցուցաբերումը արժանացել են համընդհանուր արձագանքի։ Ամերիկյան ու եվրոպական գործիչները ողջունում են այդ առաջընթացը, դրական ակնկալիքներ հայտնում ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանման ուղղությամբ։ Իսկ Մոսկվան ու տեղական եվրասկեպտիկները (ռուսամետներին արդեն այդպես են անվանում) հույս են հայտնում, որ ՀՀ-ն չի ընտրի «կամ-կամ» ճանապարհն ու չի նվազեցնի ռուսական ազդեցությունը Հայաստանում, այլ կմնա «և՛-և»-ի շրջանակում, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանությունը ստանձնելու ժամանակ։ Իրականում՝ կա՞ այսպիսի երկընտրանք։

«Եվ-և»-ը նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է սպասարկել ռուս-թուրքական պլաններն ի շահ ռուս-թուրքական հակաքաղաքակրթական ազդեցության ընդլայնման։ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ղեկավարության՝ ազատ աշխարհին ուղղված ուղերձներում ընդգծվում էր մեկ բան, որ առկա է ցեղասպանության վտանգ՝ գոյութենական սպառնալիք։ Այդ խնդիրն առաջացել էր, քանի որ ՀՀ-ն սպասարկում էր ռուս-թուրքական պլանները։ Սակայն բոլորը շատ վաղուց հասկացել են, որ այս ուղղությունը աղետալի հետևանք է ունենում և կարող է էլի ունենալ, եթե շարունակվի։ Այս դեպքում ազատ աշխարհի երկրները, առավելագույնը, կարող են հարգել հայ ժողովրդի խնդրանքն ու պահանջել ռուս-թուրքական տանդեմից, որ հայ ժողովրդին 2-րդ անգամ ցեղասպանության չենթարկեն։ Եվ եթե իրերին նայենք այս տեսանկյունից, ապա ներկայիս եվրոպական և ամերիկյան աջակցությունն ունի նաև մարդասիրական հիմնավորում։ Արևմուտքը օգնում է Հայաստանին, քանի որ ռուս-թուրքական իրական և աղետալի սպառնալիք կա։

Հետևաբար՝ պետական գիտակցությամբ առաջնորդվելու դեպքում Հայաստանը պիտի որոշակի ձևակերպի իր ազգային շահերը, դրանցում ներառելով քաղաքակրթական առաջնահերթությունները։ Այսինքն՝ պետք է հստակ ասենք՝ ի՞նչ ենք ուզում։ Սա նշանակում է՝ «կամ-կամ»։

Նախընթաց տասնամյակներում քաղաքական համայնքում բաց քննարկվում էր տրամաբանական այն պնդումը, որ եթե ՀՀ իշխանությունը սահմանի ազգային շահը ներառյալ՝ քաղաքակրթական ընտրությունը, ապա ազատ աշխարհից ակնկալվող աջակցությունը բարոյապես կհիմնավորվի։ Երկար տարիներ այս տրամաբանությունն արհամարհվում էր։ Նույնիսկ պատերազմից և մեծ կորուստներից հետո հեղափոխական Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չէին համարձակվում սեղմել Արևմուտքի ուղղած մարդասիրական ձեռքը։

Ներկայում այս հարցում որոշակի առաջընթաց կա, քանի որ ինչպես ասում են՝ «դանակը ոսկորին է հասել»՝ թշանիմները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում են այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» զավթել։ Այս իրավիճակն ու Արևմուտքի հետևողական ջանքերն են պատճառը, որ ՔՊ-ական իշխանությունը զգոշորեն սեղմում է Արևմուտքի մեկնած օգնության ձեռքը, ինչի վերաբերյալ Մոսկվան ու եվրասկեպտիկների մտահոգություն են հայտնում, քանի որ ՀՀ-ն փաստացի մնում է ռուսական ազդեցության գոտում։

Կարճ ասած՝ ներկայում ՀՀ վարած քաղաքականությունը նույն «և-և»-ն է։ Տարբերությունն այն է, որ եվրաինտեգրացիայի որոշ գործընթացներ մեկնարկել են։ Սակայն ակնհայտ է, որ դրանք ավարտին չեն հասնի, եթե ՀՀ-ն «կամ-կամ»-ի ճանապարհով չգնա։ Մասնավորապես՝ քանի դեռ ՀՀ սահմաններին կանգնած են ռուսական զորքերը, ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմը չի ազատականացվի։ Սա հասկանում են բոլորը։ Եվ տրամաբանական ենթադրություն է առաջ գալիս, որ տեսանելի ապագայում ՀՀ-ն պետք է քաղաքակրթական ընտրություն կատարի։ Այդպիսի ակնկալիք ունեն արևմտյան գործընկերները, և այդպիսի ակնարկներ են անում ՔՊ-ական իշխանությունները։

Մյուս կողմից՝ Մոսկվան ու եվրասկեպտիկները հույս են տածում, որ ՀՀ-ն չի գնա այդ ճանապարհով։ Այդպիսով՝ անուղղակի ակնարկում են, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական գործակալ է և սուտ է խոսում, թե անկախության ջատագով է և ժողովրդավարության կողմակից։ Հիմնական փաստարկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը քայլեր չի ձեռնարկում ՀՀ-ն ռուսական ազդեցությունից դուրս բերելու, հայ-ռուսական պայմանագրերը վերանայելու, մասնավորապես՝ ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու ուղղությամբ։

Պարզ ասած՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն այս ուղղությամբ իրական քայլեր չի արել, ո՛չ եվրավիզան կազատականացվի, ո՛չ պատերազմի վտանգը կչեզոքացվի, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կբացվեն։ Հետևաբար՝ ճանապարհը՝ «կամ-կամ»-ն է։

Թաթուլ Մկրտչյան

Ձեզ գուցե հետաքրքրի