Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:25 19-07-2024

Իրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպան

Իրանի և Հայաստանի՝ ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերություններն իրենց գագաթնակետին են հասել երկու երկրի միջև ամենամեծ պայմանագրի ստորագրմամբ։ Փաստաթղթի մանրամասների մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին խոսել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:

«Անցյալ տարի մենք կարողացանք Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը ՀՀ անկախացումից ի վեր։ Այս պայմանագրով նախատեսվում է Հայաստանի հարավային մասում՝ Հարավ-Հյուսիս միջազգային ճանապարհի Ագարակ-Գայրան հատվածի կառուցումը։ 212 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագիրը մեծապես նպաստում է Իրանի Իսլամական Հանրապետության տեխնիկական և ինժեներական ծառայությունների Հայաստան արտահանմանը։ Այս ճանապարհն ուղևորության տևողությունը մեկ ժամ 20 րոպեից կրճատում է 20 րոպեի, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից հասնում է 17 մետրի, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության տեսանկյունից։ Հայաստանի տարբեր վայրերում 36 միլիոն դոլար արժողությամբ այլ ավելի փոքր ծրագրեր ունենք», - ասել է դեսպանը:

Նա հավելել է, որ առևտրի ոլորտում իրանական կողմին հաջողվել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 200 մլն դոլարից հասցնել 711 մլն դոլարի։

«Մեր հաջողություններից էր երկու երկրի միջև գազի և էլեկտրաէներգիայի քլիրինգային համաձայնագրի երկարաձգումը մինչև 2030 թվականը։ Ամեն տարի Հայաստան ենք արտահանում 360 մլն խմ գազ, դրա դիմաց ներմուծում ենք էլեկտրաէներգիա։ Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ հասցնել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը», - հավելել է դեսպանը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի