Հայ-ճապոնական հարաբերություններին նվիրված ցուցադրություն են կազմակերպել Ազգային արխիվում
copy image url

Հայ-ճապոնական հարաբերություններին նվիրված ցուցադրություն են կազմակերպել Ազգային արխիվում

Ներքին 10 ամիս առաջ - 22:26 17-07-2024
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը ներկա է եղել Հայաստանի ազգային արխիվում կազմակերպած ցուցադրությանը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերությունների պատմությանը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի ազգային արխիվի և «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հետ համատեղ։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանն ընդգծել է, որ միջոցառման անցկացման նպատակը հայ-ճապոնական հարաբերությունների վերհանումն է, որով սկիզբ է դրվում հայ-ճապոնական նոր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Աոկի Յուտական, ողջունելով ներկաներին, նշել է, որ ցուցադրված փաստաթղթերը, կինոֆոտո փաստաթղթերը և Հայաստանում հրատարակված մի շարք արժեքավոր գրքերը վկայում են հայ-ճապոնական սերտ փոխհարաբերությունների մասին։ Ցուցադրությանը ներկայացվել են Հայաստանի ազգային արխիվում պահպանվող արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, գիտական և մշակութային կապերին, Հայկական հարցին և դրա հետ առնչվող Ճապոնիայի մասնակցությանը։

Հետաքրքիր փաստաթղթեր են ներկայացված աշխարհում առաջին կին դիվանագետ, 1920 թ․ Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարի մասին։ Ցուցադրված են կարևոր ու արժեքավոր փաստաթղթեր՝ ազգերի ու ժողովուրդների միջև մարդասիրական վառ դրսևորումներով, որոնք վերաբերում են 1923 թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ Հայաստանի կողմից ցուցաբերված օգնությանը և, փոխադարձաբար, 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ճապոնիայի կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությանը։

Ամենից շատ դիտված

22:52 Իրանը հրթիռ է արձակել իմ ննջասենյակի պատուհանի ուղղությամբ. Նեթանյահու
17:48 Իրանը կարող է պարտվել, բայց չի վերանա որպես պետություն, իսկ Իսրայելը կարող է վերանալ մեկ խոշոր պարտության հետևանքով
09:35 Թուրքական հեռուստաալիքն Ադրբեջանն ավելացրել է Իսրայելին բացահայտորեն աջակցող երկրների ցանկում
17:36 Դիլիջանում տեղացած կարկուտը հավի ձվից մեծ է եղել. ոչնչացրել է բերքը
21:18 Նեթանյահուն հայտարարություն է տարածել
14:47 Իրանի ԻՀՊԿ-ն հայտնում է օդատիեզերական ուժերի ևս 7 սպաների զոհվելու մասին
13:55 Բաքուն ապատեղեկատվություն է տարածում, թե իբր իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները լրտեսություն են անում Իսրայելի օգտին
20:30 Անդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել դստեր հետ
11:34 Իրանն ընդգծում է իր հարվածային ներուժը. հնարավոր է՝ մինչև 2000 հրթիռ արձակվի Իսրայելի ուղղությամբ
17:32 Նիկոլիզմի չարիքը ծնել է բազմաթիվ «դևեր», որոնցից մեկը պոռոտախոսության հովանավոր «արծրունադևն» է