Ներքին 2 տարի առաջ - 19:03 17-07-2024

Երևանի կենտրոնում 11-ամյա տղան տանիքից վայր է ընկել «Nissan» մակնիշի մեքենայի վրա. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակից անչափահաս երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և առևի հատվածը վնասված է:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ տղան 10-11 տարեկան է, ով բարձրությունից վայր է ընկել:

Երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ երեխան 11 տարեկան տղա է, ով 5-րդ հարկի տանիքից ընկել է. տանիքը եղել է պենոպլաստով, հավանաբար նա կանգնել է պենոպլաստի վրա, ինչն էլ կոտրվել է: Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը