Ներքին Հարցում 2 տարի առաջ - 12:40 16-07-2024

Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին փակելու է Պատմության թանգարանը․ հարցում

Օրերս կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց թանգարաններ փակելու մասին։ Նա նշեց, որ այն թանգարանները, որոնց այցելուների քանակը քիչ է, կամ ընդհանրապես չկա՝ պետք է փակվեն։

«Պետք է թանգարանների գոյության հարցը դիտարկենք։ Ես հիշում եմ՝ ժամանակին վիճակագրություն եմ ուզել, թանգարաններ կան, որ ասենք՝ օրը 1 մարդ է մտնում այդ թանգարան, դա էլ դեռ հայտնի չէ մարդ մտնո՞ւմ է, թե՞ ուղղակի ծանոթները աշխուժություն մտցնելու համար 100 դրամ են տալիս, տոմս են առնում։ Չի կարելի սա թույլ տալ։ Դա առաջին հերթին առհամարանք է հենց մշակութային ժառանգության նկատմամբ»,- ասել էր վարչապետը։

Նրա այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք էր տվել։ Որոշ գործիչներ գրում էին, որ Նիկոլ Փաշինյանը միտունավոր է դա անում, և փորձում է փակել այն թանգարանները, որոնք հայ ազգի պատմությունն են կրում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ո՞ր թանգարաններն է ուզում փակել Նիկոլ Փաշինյանը։

Հարցվածներից ոչ ոք կողմ չխոսեց Նիկոլ Փաշինյանի որոշման մասին։ Ավելին՝ նշեցին, որ վարչապետը պետք է հեռանա, իսկ թանգարանները պետք է միշտ գործեն։

«Ընդհանրապես՝ Փաշինյանին պետք է հանել»,- ասաց մի տղամարդ։ «Որ իրեն մնա՝ բոլորն էլ կփակեն»,- հավելեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ