Ներքին 1 տարի առաջ - 23:55 29-12-2024

Հայաստանի պատմության թանգարանը տոն օրերին կգործի հատուկ ժամանակացույցով

Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 12։00-16։00-ն, իսկ հունվարի 3-ից թանգարանն աշխատելու է բնականոն աշխատանքային ժամանակացույցով։ Այս մասին հայտնում են Հայաստանի պատմության թանգարանըի ֆեյսբուքյան էջում:

Այցելելով Հայաստանի պատմության թանգարան՝ այցելուները կարող են տեսնել քարի դարից մինչև միջնադարն ընդգրկող մշտական ցուցադրության սրահները, ինչպես նաև օրեր առաջ վերաբացված «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցասրահը։

Թանգարանում գործում են նաև հետևյալ ժամանակավոր ցուցադրությունները.

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ»

«Երեկ և այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով»

«Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար»

«Դրվագներ ինքնության. գորգ»

«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա