Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 14:30 11-07-2024

Ավինյանից դժգոհ ենք, ասում ենք, չի անում. հարցում

Շուտով կլրանա քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման 1 տարին։ Երևանցիները հաճախ են բարձրացնում խնդիրներ, բողոքում քաղաքային իշխանությունների ոչ բարեխիղճ աշխատանքից։ Բողոքները վերաբերում են ապօրինի շինություններին, թանկացումներին, աղբահանությանը, տրանսպորտին, ճանապարհներին և այլն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել, թե գո՞հ են քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքից։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց։ «Ես կցանկանայի, որ Կենտրոնը մի քիչ բացվեր։ Մեքենաները կանգնած են, անցնելու հնարավորություն չկա։ Եթե Կենտրոնին ուշադրություն դարձնեն, լավ կլինի»,- ասաց մի կին։ «Ավտոբուսներ է նոր բերել, էդ ա փոփոխությունը։ Ուրիշ ոչ մի բան չգիտեմ»,- նշեց մեկ ուրիշը։ «Ասում ենք, չի անում»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։ Եղան նաև դրական արձագանքներ։ «Չեմ կարող ասել, բայց վատ չի աշխատում»,- ասաց մի տղամարդ։

Հիշեցնենք, որ իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու գործընթաց և քաղաքապետ կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով, ի տարբերություն Ավինյանի, կառավարվում է իր կողմից։ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն Ավինյանին անվստահություն հայտնելու հարցը դեռ ամիսներ առաջ էին բարձրացրել, սպասում էին նրա պաշտոնավարման 1 տարին լրանալուն, որ պաշտոնանկության գործընթացը սկսեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում