Ներքին 2 տարի առաջ - 13:00 08-07-2024

Շինուհայրում վերջին հրաժեշտն են տալիս թունավորումից մահացած 4-ամյա աղջնակին

Հուլիսի 5-ին թունավորումից մահացած 4-ամյա աղջնակը Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Շինուհայր գյուղից էր, այսօր նրան կհուղարկավորեն։

«Մեր բարեկամներն են, ընտանիքի հայրը իմ քեռու տղան է, զինվորական է։ Մեծ ընտանիք են՝ հայր, մայր և 5 երեխա։ 4 տարեկան աղջիկը մանկապարտեզ էր գնում, մեծը 11 տարեկան էր, մյուսները՝ 9 և 6։ Ընտանիքում նաև նորածին երեխա կա, ում վիճակը, բարեբախտաբար, կայուն է։ Այդ օրը ես երեխաներին տեսա, լավ վիճակում էին, ընթրիքից հետո է եղել դեպքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շինուհայր գյուղի ղեկավարը։

Նրա խոսքով՝ թունավորման հանգամանքները դեռ ճշտվում են։ Բայց կարծիք կա, թե ընթրիքի ժամանակ համտեսած սննդից է եղել թունավորումը։

«Խոսակցություններ կան, որ երշիկեղենից է եղել թունավորումը... Այսօր 4-ամյա աղջկա հուղարկավորությունն է։ Շինուհայր գյուղի գերեզմանոցում են հուղարկավորելու»,- հավելեց գյուղապետը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ընտանիքի մնացած անդամների վիճակը կայուն է, ծնողները դուրս են գրվել, 4 երեխաները ևս դուրսգրման ենթակա են։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններւոմ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ: 4-ամյա աղջնակը՝ Լուիզան, գիտակցության չգալով մահացել է։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ