Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 2 տարի առաջ - 20:50 05-07-2024

Ես ոչ մի տեղ չեմ գնում․ Բայդեն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ ունենալով հուլիսի 4-ի տոնակատարության առիթով Սպիտակ տան հարավային սիզամարգում խորովածի հրավիրված զինվորականների ճաշկերույթին, ասել է, թե «ոչ մի տեղ չի գնում», այդպիսով արձագանքելով ընտրապայքարից դուրս գալու որոշ մեկնաբանություններին։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Շարունակեք պայքարը», - բացականչել է նրա աջակիցներից մեկը։

81-ամյա Բայդենի և 78-ամյա Թրամփի առաջին հեռուստաբանավեճում գործող նախագահը լավ տպավորություն չէր թողել, ինչը ընդունում են նաև նրա կուսակիցները։

Ջո Բայդենը շարունակելու է քարոզարշավը։ Ուրբաթ օրվա համար նա պլանավորել է քարոզարշավ Վիսկոնսինում և հարցազրույց ABC-ին։ Իսկ գալիք կիրակի այցելելու է Ֆիլադելֆիա ու մյուս շաբաթ մեծ ասուլիս է հրավիրելու Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրեսը»։