Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 18:00 04-07-2024

Մհեր Մկրտչյանը տաղանդավոր դերասան էր, ափսոս, նրա նմանն էլ չկա. հարցում

Այսօր՝ հուլիսի 4-ին, տաղանդավոր դերասան, մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) ծննդյան օրն է։ Ժողովրդի կողմից սիրված դերասանին հիշում ու գնահատում են նաև մեր օրերում։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ են հիշում Ֆրունզիկի մասնակցության նկարահանված ֆիլմերից, նրա կերտած կերպարներից, ո՞ր ֆիլմն են ամենաշատ հավանում։

Բոլոր հարցվածները երախտիքի խոսքեր ասացին նշանավոր սերասանի հասցեին, հիշելով նրա մասնկացությամբ ֆիլմերի մեծ մասը։ «Բոլոր ֆիլմերն էլ հիշում եմ, բայց ամենաշատը տպավորված ենք «Մեր մանկության տանգոն» ֆիլմով։ Մի քանի օր առաջ Գյումրիում էինք։ Նրա ներկայությունն այնտեղ զգացվում է»,- ասաց մի կին։ «Տաղանդավոր մարդ էր։ Ափսոս նրա նման դերասան, կարծես չկա ասպարեզում»,- նկատեց մեկ այլ անցորդ։ «Ֆրունզիկը մեծատառով մարդ էր։ Ես իրեն շատ եմ սիրում»,- ասաց մեկ ուրիշը, նշելով, շատ հավանում է «Հին օրերի երգը» ֆիլմը։ «Մեծ ժառանգություն է թողել։ Մեծ կատակերգու էր։ Եվ շատ ուրախ պահեր է նվիրել ժողովրդին։ Բացառիկ տաղանդի շնորհիվ կարողացել է իր մեջ եղած դժբախտությունը թողնել ներսում և երջանկացնել ժողովրդին»,- նկատեց երիտասարդ մի կին։ «Նրա նման լավ դերասան, ուրախ և տխուր մարդ մեր ազգի մեջ եզակի է։ Համաշխարհային մարդ էր»,- ասաց մի տղամարդ։

Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ) առաջին հայտնի կերպարը Գարսևանն է ռեժիսոր Համասի Մարտիրոսյանի «01-99» կարճամետրաժ ֆիլմում, նկարահանված 1959-ին։ Այնուհետև կերտել է Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա»), Նիկոլ («Հին օրերի երգը») կերպարները։ Նկարահանվել է նաև «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները» և բազմաթիվ այլ ֆիլմերում, ծիծաղ, հիացմունք և հուզմունք պատճառելով ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են