Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 2 տարի առաջ - 12:30 04-07-2024

Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այսօր՝ հուլիսի 4-ին, վերջին հրաժեշտն են տալիս շուրջ 2 տարի առաջ թշնամու կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Շիրազ Խաչատրյանին։

Շիրազի մարմինն օրերս էր փոխանցվել հայկական կողմին և ԴՆԹ-ով հաստատվել։

«Գյուղում սուգ է, բոլորը եկել են վերջին հրաժեշտը տալու Շիրազին։ Մյուս կողմից էլ մի քիչ սփոփված ենք, որ շուրջ 2 տարի սպասելուց հետո մարմինը տվեցին, կհուղարկավորենք, գերեզման կունենա... Հարազատներն էլ, գյուղացիներն էլ մի փոքր կհանգստանան։ Բոլորի ուշքն ու միտքը դա էր։

Հայրական տանն են դրել մարմինը, այնտեղից էլ քիչ հետո կտանենք և կհուղարկավորենք Փոքր Մասրիկի գերեզմանատանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց վարչական բնակավայրի ղեկավար Սարգիս Նշանյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 33-ամյա Շիրազ Խաչատրյանը զոհվել է 2022 թվականին։ Նրա մարմինը մնացել էր միջդիրքային հատվածում։ Ադրբեջանը թույլ չէր տալիս նրա մարմինը դուրս բերել Կուտականի հատվածում տեղակայված դիրքից։

Հունիսի 21-ին ԱԱԾ-ն հայտնեց , որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի դիակ-մասունքներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Շիրազ Խաչատրյանն է։

Նշենք, որ Շիրազ Խաչատրյանն ամուսնացած էր, ունի 2 երեխա։