Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 2 տարի առաջ - 21:27 28-06-2024

Հայրենիքը շրջապատված է լուրջ տագնապներով, կոչված ենք հավատքով իրագործել մեր ծառայական կոչումը․ Արամ Ա

Խստապահանջությունը, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հիմք կկազմեն մեր միաբանության նկարագրին ու կյանքին։ Անթիլիասի մայրավանքում՝ իր ելույթում, ասել է Արամ Ա Վեհափառ հայրապետը․

«Այսպէս բնորոշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանութեան նկարագիրը, կեանքը ու կոչումը, եպիսկոպոսաց դասուն եւ ապա վանաբնակ միաբանութեան հետ յաջորդաբար իր ունեցած հանդիպումներու ընթացքին:

«Մենք անհատ միաբաններ չենք, այլ Միաբանութիւն ենք՝ հաւաքական մէ՛կ անձնաւորութիւն: Այս գիտակցութեամբ ու նախանձախնդրութեամբ կոչուած ենք մտածելու ու գործելու, ծառայելու ու կազմակերպելու մեր անհատական ու հաւաքական կեանքը, Մայրավանքէն թէ թեմերէն ներս», ընդգծեց Վեհափառ Հայրապետը: Շարունակելով իր խօսքը՝ Նորին Սրբութիւնը ըսաւ. «կ՚ապրինք աշխարհի մը մէջ, ուր շրջապատուած ենք տեսակ-տեսակ երեւոյթներով, զարգացումներով, մօտեցումներով, մտածելակերպերով ու կենցաղակերպերով, որոնք երբեմն իրենց ազդեցութիւնը կ՚ունենան հայ հոգեւորականի կեանքին, մտածողութեան ու գործին վրայ:

Հարկ է ըլլալ զգօն եւ ամրօրէն կառչած մնալ մեր կոչումին ու անոր պարտադրանքին: Հոգեւորականը իրաւունք չունի սովորական մարդ դառնալու: Ան միջնորդ է Աստուծոյ ու մարդուն միջեւ եւ Քրիստոսի դեսպանն է, ինչպէս կ՚ըսէ առաքեալը: Այս ինքնագիտակցութիւնը պէտք է մղիչ ոյժը դառնայ հոգեւորականի կեանքին ու ծառայութեան»:

Այս առիթով Նորին Սուրբ Օծութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց, որ մեր Ս. Աթոռին միաբանները անմնացորդ նուիրումով կը ծառայեն Մայրավանքէն ու թեմերէն ներս: «Մեր Սուրբ Աթոռին համար եկեղեցւոյ ծառայել կը նշանակէ ազգին ու Հայրենիքին ծառայել: Այսօր, երբ մեր Հայրենիքը շրջապատուած է լուրջ տագնապներով եւ մեր ժողովուրդը ամէն տեղ կը դիմագրաւէ ահաւոր կարիքներ ու դժուարութիւններ, մենք կոչուած ենք վերանորոգ հաւատքով ու նուիրումով իրագործելու մեր ծառայական կոչումը», շեշտեց Վեհափառ Հայրապետը:

Ապա, Նորին Սրբութիւնը անդրադարձաւ վանական պաշտօններու, ինչպէս նաեւ ամրան ժամանակաշրջանին առնչուած շարք մը ծրագիրներու»։