Արտաքին 2 տարի առաջ - 18:41 28-06-2024

Նախարարը ձերբակալվել է՝ նախագահի նկատմամբ «սև մոգություն» իրականացնելու համար

Մալդիվների Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է Շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և էներգետիկայի հարցերով պետնախարար Ֆաթիմաթ Շամնազ Ալի Սալիեմին՝ երկրի նախագահ Մուհամեդ Մուիզզուի դեմ «սև մոգություն» կիրառելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։

Սալիմը ձերբակալվել է Մալեում հունիսի 23-ին։ Նա մեկ շաբաթ կանցկացնի կալանքի տակ, մինչ ոստիկանությունը կպարզի դեպքի մանրամասները։ Դեպքի առնչությամբ ձեռբակալված են ևս 2 անձ։

Չնայած նրան, որ Մալդիվների քրեական օրենսգրքով կախարդությունը քրեական հանցագործություն չէ, սակայն Մալդիվների բնակչության մեծ մասը մուսուլման է, և իսլամական օրենքի տեսանկյունից դա պատժելի արարք է, որի համար նախատեսվում է 6-ամսյա ազատազրկում։

Կղզեխմբի բնիկները, սակայն, լայնորեն կիրառում են ավանդական ծիսակատարություններ, այդ թվում՝ իրականացնում են կախարդություններ։ 2023 թվականի ապրիլին 3 հարևաններ Մանադհու կղզում դանակահարել ու սպանել են 62-ամյա կնոջը, նրան մեղադրելով «սև մոգության» մեջ։ Սակայն ոստիկանությունը չի կարողացել գտնել որևէ ապացույց, որ սպանվածը կախարդությամբ է զբաղվել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան