Ներքին 2 տարի առաջ - 16:00 28-06-2024

«Վեոլիա Ջուրը» ժողովրդին խելագար վիճակի է հասցնում. Հասմիկ Ասլանյան

Oragir.News-ը Երևանի Արաբկիր շրջանից ահազանգեր և բողոքներ է ստանում «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ, որը չի կարողանում արագ կարգավորել վթարն, ու արդյունքում բնակիչներն ամառվա այս շոգին հայտնվել են ահավոր վիճակում:

Oragir.News-ի հետ զրույցում Արաբկիրի շրջանի Գրիբոյեդով փողոցի բնակիչ, հայտնի դերասանուհի Հասմիկ Ասլանյանը տեղեկացրեց, որ «Վեոլիա Ջուրը» տևական ժամանակ նյարդայնացնում է բնակիչներին և անհարմարություն պատճառում։

«3 ամիս է մեզ նյարդային վիճակում է պահում։ Ժամը 23-ին ջուր չկա մինչ առավոտյան 7-8։ Այդ ժամին էլ այնքան թույլ է, որ կաթսան չի միանում, հետո նորից կտրում, մի ժամ նորից տալիս ու նորից ամբողջ գիշեր չկա։ Դրսից աղջկաս ընտանիքն է եկել, երկու երեխայով, խելագար վիճակ է։ Ինչո՞ւ մյուս տեղերում չկա նման բան, 24 ժամ նորմալ ջուր ունեն։ Արաբկիրում ահավոր վիճակ է։ 3 ամիս է խելքի չեն բերում։ Տպավորություն է, որ միտումնավոր են անում։ 24 ժամ անդադար ջրի պայմանագիր են կապել։ Ո՞վ պետք է պատասխան տա։ Ւբրև՝ մեր վիճակը քիչ էր, հիմա էլ շաբաթը մեկ վթարային անջատում։ Այս ի՞նչ գժանոց է, նորից եմ կրկնում, ո՞վ է այս ամենի պատասխանատուն»։

Հասմիկ Ասլանյանը նշեց նաև, որ չի հավատում «Վեոլիա Ջրի» պաշտոնական պատճառաբանությաններին, և կարծիք հայտնեց, որ խտրական մոտեցում է կիրառվում, արհամարհվում են բնակիչների պայմանագրային իրավունքները։

«Ո՞նց են լողավազաններն աշխատում, բայց բնակիչները ջուր չունեն։ Ստիպված՝ ջուր ենք գնում խանութից։ Շոգին լողանալու հնարավորությունից և նորմալ ջուր խմելուց զրկել ենք։ Պահանջում եմ փոխհատուցում»,- վրդովված ասաց դերասանուհին, ընդգծելով, որ «Վեոլիա Ջուրը» ժողովրդին խելագար վիճակի է հասցնում։

Հիշեցնենք , որ երեկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը երեկոյան ժամին տեղեկացրեց, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների, այդ թվում՝ Գրիբոյեդով փողոցի շրջամատակարարումը։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
18:32 Բարով ես ծնվել, իմ ամենամեծ սեր. Լուիզա Ղամբարյանը շնորհավորել է դստեր տարեդարձը
19:12 Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
21:52 «Range Rover»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և անցել կարմիր լույսի տակով