Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:54 26-06-2024

Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

2023թ.-ի հունիսի 25-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի «Հրաչյա Թամրազյանի անվան» դահլիճում տեղի ունեցավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։

Արցախի կորուստը ծանր է անդրադարձել նաև բանկային համակարգի վրա: 2023 թվականի ընթաքում ԱրարատԲանկը կորցրել է Արցախի պորտֆելն ու ակտիվները: Չնայած բարդ տարվան՝ բանկը շարունակել է կայուն զարգանալ՝ ապահովելով ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի և եկամուտների աճ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Մհեր Անանյանը բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրեց գրանցած արդյունքները:

Նրա խոսքով՝ 2023թ․-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 403,497 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով ցուցանիշի 12.9% աճ։ Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4%։ 2023թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 344,192 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 12.8%-ով կամ 39,161 մլն ՀՀ դրամով։ Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 111,832 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 32.5%-ը։ Ընդ որում՝ միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն տարվա ընթացքում աճել են 34.3%-ով։ 2023թ.-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 49.7%-ը, նախորդ տարվա 46.6%-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։

Ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել է ֆիզիկական անձանց վարկերի տեսակարար կշիռը 1.2%-ով և կազմել 48.5%։ 2023թ.-ի ընթացքում ԱրարատԲանկն իր ներդրումային քաղաքականության շրջանակներում շարունակեց իրականացնել ակտիվ գործունեություն արժեթղթերի շուկայում` ապահովելով համապատասխան ցուցանիշների շարունակական աճ և 2023թ.-ի վերջի դրությամբ Բանկի ներդրումային արժեթղթերի պորտֆելը կազմել է 54,086 մլն ՀՀ դրամ՝ 2022թ.-ի համեմատ աճելով 5.0%-ով կամ 2,628 մլն ՀՀ դրամով։

2023թ.-ի ընթացքում ԱրարատԲանկն իր ներդրումային քաղաքականության շրջանակներում շարունակեց իրականացնել ակտիվ գործունեություն արժեթղթերի շուկայում` ապահովելով համապատասխան ցուցանիշների շարունակական աճ և 2023թ.-ի վերջի դրությամբ Բանկի ներդրումային արժեթղթերի պորտֆելը 2022թ.-ի համեմատ աճել է 5.0%-ով:

2023 թվականի ընթացքում Բանկը ներել է նաև պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց