Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:45 19-06-2024

Քաղաքակրթությունից դուրս կապրինք, մեր մոտ նախնադար է. կյանքը սահմանամերձ Բյուրակնում

Շիրակի մարզի Բյուրակն գյուղը (Գյուլլիբուլաղ), Գյումրիից 8 կմ է հեռու։ Գյուղը դատարկվող գյուղ է, գյուղացիներն ասում են` փակ դռներն ավելի շատ են, քան բնակեցված տները։

Oragir.News-ի թղթակիցն է եղել սահմանամերձ Բյուրակնում։

Գյուղում ենթակառուցվածքները լավը չեն, Բյուրակնի տրանսպորտի վարորդ Սեդրակ Մարտիրոսյանն ասում է. «Ճանապարհները էնքան վատն են, որ սոված պիտի տնից դուրս գաս։ Էս ճանապարհների մասին արդեն հումորների շարք ունենք։ Չնայած մի կողմից էլ լավ է, որ չեն ասֆալտե, մեկ էլ տեսար ասֆալտին ու թուրքին տվեցին»:

Բյուրակնում մշտական զբաղմունք չկա, գյուղացիները դժգոհում են, որ պատկան մարմինները իրենց տեղում չեն։ Գյուղապետը չի հետաքրքրվում գյուղի խնդիրներով, մարդկանց հոգսերով։

«Գյուղի միջով գազի խողովակները անցնում են, բայց մենք աթար ենք վառում։ Տեր չկա, ամեն մարդ կրակը իր ձվածեղի տակն է քաշում»,-ասում է Շուշիկ Ալեքսանյանը, ով 88-ից է վերաբնակեցվել Բյուրակն գյուղում։

Բյուրակնի բնակիչներն ասում են` մեր գյուղը քաղաքակրթությունից դուրս է, մեր մոտ նախնադար է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է