Ներքին 1 տարի առաջ - 23:25 17-05-2025

Գյումրիից 3 կմ հեռու կապրինք, բայց գազ ունենալը երազանք է. Ղարիբջանյանի բնակիչ

Սահմանամերձ Ղարիբջանյանն այն գյուղերից է, որտեղ խնդիրները տարիներով չեն լուծվում, որտեղ օր օրի ավելանում են փակ դռների թիվը։

Գյուղացիները Oragir.News-ի հետ զրույցում ասում են, որ գյուղում ապրելու համար պայմաններ չկան, գյուղից գնացողներին չեն մեղադրում։

Ղարիբջանյանցի Վալերիկ Կարապետյանն ասում է`Գումրիից 3 կմ հեռու կապրինք, բայց գազ ունենալը երազանք է։

«Գյուղը ինքն իրանով խնդիր է էլի, որը ասեմ, որ մեկը թողնեմ։

Դաժը եղանակը գյուղացու բախտից է, մեկ ամիս է չենք կարող ցանքը սկսել։ Ժողովուրդը ախ է անում, որ արև լինի ցանքսը սկսի։ Թոշակառու մարդ եմ, էլ հեչ բան չեն կարող անել, անասնապահությամբ եմ զբաղվում, չեմ դժգոհում, ապրում ենք»,- ասում է սահմանամերձ գյուղի բնակիչը։

Սահմանամերձ այս գյուղի բնակիչները հեռուստացույցից ու խոսակցություններից լսել են, որ պիտի բացվի հայ-թուրքական սահմանը։

Ո'չ դրական են տրամադրված, ո'չ էլ բացասական, ասում են` համենայնդեպս իրենց կարծիքը հաշվի առնող չկա։

«Մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է թուրքերի հետ հարևանություն անել, բայց դե կարող են մարդիկ, որ կանեն։ Դե շատ հայեր կան, որ Թուրքիայում են ապրում, էնտեղ աշխատում են, ես չգիտեմ»,- ասում է Վալերիկ Մկրտչյանը։

Սահմանամերձ գյուղի բնակիչն ասում է, որ պետք է գյուղում ապրելու համար պայմաններ ստեղծել, ոչ թե ճիշտ հակառակը` ամեն ինչ անել, որ դատարկվի գյուղը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից