Ուղիղ եթեր
Փաշինյանի ողջ գործունեությունը միտված է եղել հայ ժողովրդի արժեքների նվաստացմանը. հոգեբան
copy image url

Փաշինյանի ողջ գործունեությունը միտված է եղել հայ ժողովրդի արժեքների նվաստացմանը. հոգեբան

Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 17:00 19-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Փաշինյանի հայտարարությունները պետք չէ ընկալել որպես խաչքարերի դեմ պայքար, դրանք ավելի շատ արժեքների նվաստացում են, որին կառավարության գլուխը միտված է եղել իր կյանքի ողջ ընթացքում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով երեկ սիսիանցի աշակերտների հետ հանդիպմանը խաչքարերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խնդրահարույց հայտարարություններին։

Մադաթյանը շեշտեց՝ դեռևս երիտասարդ տարիներից, երբ Գառնիկ Անանյանը Փաշինյանին բանսարկության և արժեքների ստորադասման համար հեռացրեց ԵՊՀ-ից, մինչև այժմ կառավարության ղեկավարը նույն բանն է անում։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանի իշխանությունը ստորադասում է Հայ Առաքելական եկեղեցուն, այդ համատեքստում Հայոց եկեղեցու պատմության առարկան հանվել է դպրոցական ծրագրերից, հայ գրականություն առարկայի ծրագրերը զգալիորեն փոխվել են, դրանցում ներառվել է հասարակությանն անհայտ ինչ-որ Արմեն Երևանցի, ով հայկական արժեքների հետ ոչ մի կապ չունի և այլն.

«2018-2019 թվականին իշխանությունները Բաղրամյան պողոտայում գորգեր լվանալու արարողություն էին կազմակերպել, հիշում ենք այս ամենը։ Նման հակասական իրավիճակները Նիկոլ Փաշինյանի ոճն են. ասել Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հետո հանձնել Ադրբեջանին»։

Oragir.News-ի հարցին, թե նման հայտարարություններն ի՞նչ հոգեբանական ազդեցություն կարող են ունենալ տարբեր պատերազմներում զոհված անձանց ընտանիքի անդամների ու հարազատների հոգեբանության վրա, ովքեր խաչքարերով իրենց զավակների հիշատակն են անմահացրել՝ Միհրատ Մադաթյանը պատասխանեց, որ բացի զոհերի ծնողներից ու հարազատներից, բոլոր հայրենասեր մարդկանց համար Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի է, կամ դավաճան։

«Իսկ ինչպիսի զգացողություններ պիտի ունենան Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը սառնասրտորեն նվիրեց Ադրբեջանին։ Ինչ զգացումներ կարող էին ունենալ գեներալ Մանվել Գրիգորյանի նման մարդիկ, ովքեր իրենց կյանքի ողջ լուման ներդրել էին օրինակ Հադրութում, կամ Շուշին որպես սիմվոլ էին ընդունում, որը նույն Նիկոլ Փաշինյանը դավադրաբար՝ զոհերի գնով հանձնեց Ադրբեջանին։

Իմ նման մարդիկ ինչ զգացում կարող են ունենալ, ովքեր մեծացել են Արցախի ու անկախության գաղափարախոսությամբ, դրանցով ազատամարտեր են անցել, երբ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն՝ ներառյալ Արցախը, երբ Արցախ բառը չի արտաբերվում, երբ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակն այլևս ակտուալ չէ, երբ մենք այլևս չենք կարող հասնել Ստեփանակետ»,- ասաց նա՝ նշելով՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախ գնալիս մեքենայի մեջ լաց էր լինում, որ կրկին Արցախ այցելելու հնարավորություն ունի։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանն՝ իր կառավարության գլուխ լինելու 6 տարիների ընթացքում հայ ազգին այնքան ցավ է պատճառել, որքան ցավ չեն պատճառել մեր ժողովրդի թշնամիները. «Ո՛չ թուրքը՝ ամբողջ պատմության ընթացքում, ո՛չ որևէ ուրիշ մեկը։ Սա գաղափարային ցավ է եղել, որովհետև, երբ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ մեզ կոտորել են, մեզ կոտորել են ֆիզիկապես, իսկ Նիկոլ Փաշինյանը մեզ կոտորում է գաղափարապես, մեր արժեքներն է ոչնչացնում, Վարդան Մամիկոնյանին է ստորացնում։ Այս ամեն ինչն է ստորադասվում, հայոց պատմությունն է խեղվում, մեր իրականությունը վերածվել է «Կարգին հաղորդման»։ Սա պլեբեյ՝ ցածր մակարդակի, անկիրթ սկետչ է, որն այսօր մեզ հետ տեղի է ունենում»,- կարծում է նա։

Մադաթյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը՝ որպես երկիր, և հայերը՝ որպես ազգ ոչնչանան, չունենան ոչ մի հպարտություն։ Նա նշեց՝ չի զարմանա, որ օրերից մի օր Օղակաձև այգուց Վարդան Մամիկոնյանի արձանը հեռացնեն, որոշեն, որ վերջինս հերոս չի եղել և փոխարենը կանգնեցնեն Պապ թագավորի արձանը, կամ Պետրոս Գետադարձ կաթողիկոսին դարձնեն հերոս։

Հոգեբանը հավելեց, որ որպես Արցախյան 3 պատերազմների մասնակից Նիկոլ Փաշինյանի խոսքերը չի կարող ընկալել։ «Դրանց կա՛մ պետք է ժպտալով վերաբերվեմ՝ որպես Ալիևի խոսքերի, կա՛մ պետք է ինքնասպան լինեմ, որովհետև բոլոր այն գաղափարները, որոնք իմ կյանքի ողջ ընթացքում դրված են եղել, այս մարդը սին է դարձնում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին սիսիանցի աշակերտների հետ հանդիպմանը կառավարության ղեկավարը հեգնել էր, որ Հայաստանում ամեն քայլափոխի խաչքարեր են տեղակայված։ «Ուր գնում են, ասում են` եկեք խաչքար դնենք։ Խաչքար դնենք, էլի խաչքար դնենք։ Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք` մեկ, երկու, տասը, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կապենք, ասենք` քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է»,- ասել էր նա՝ ակնարկելով, որ նյարդայնանում է Հայաստանում ամեն քայլափոխի տեղադրված խաչքարներից։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»