Արտաքին 2 տարի առաջ - 21:41 18-06-2024

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև կնքվել է ռազմական համաձայնագիր

Թուրքիայում ընթացող «Eurosatory» ռազմական տոնավաճառի շրջանակներում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև կնքվել է 30 մլն դլարանոց ռազմական համաձայնագիր։ Փոխանցում է Ermnihaber-ը։

Թուրքական ընկերություններн ԱՄՆ են մատակարարելու թեթև զինատեսակներ, որոնք արտադրվել են թուրքական «MKE» ռազմարդյունաբերական ընկերության կողմից։

Ակնկալվում է, որ այս կարևոր համաձայնագիրը կնպաստի թուրքական ռազմական արտադրանքի ամրապնդմանն ամերիկյան շուկայում։