Ներքին 1 տարի առաջ - 13:42 18-06-2024

ՀՅԴ-ականներին առաջարկել են՝ «ցուցմունք տվեք, որ փող եք բաժանել, ու դուք անմիջապես ազատ կարձակվեք»

Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ոչ իրավաչափ, ապօրինի եղանակով: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Արսեն Բաբայանը:

«Ի սկզբանե պարզ է, որ ձերբակալությունները, հետագայում այդ անձանց կալանքի տանելու միջնորդությունները, պայմանավորված են եղել կոնկրետ անձնանց, կոնկրետ կուսակցական լինելու, խոսքը ՀՅԴ մասին է, հանգամանքով, և այդ կուսակցությունում նրանց զբաղեցրած դիրքից, կապերից։

Ավելի պարզ ասեմ, կԿար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, ինչ կարգավիճակ ունեն ՀՅԴ գրասենյակում, մոտավորապես ինչ կապեր, հնարավորություններ ունեն, ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը: Ի սկզբանե այդ ձերբակալությունները ոստիկանությունում, քննչականում, ապա դատարանում իրականացվում էր այդ ցուցակով»,- ասաց փաստաբանը։

Արսեն Բաբայանի խոսքով, հաջորդ խնդիրը, որ առկա էր, ցանկանում էին ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ. «Ցանկալի ցուցմունքը հետեւյալն էր, որ որևէ մեկը հայտարարի, որ իսկապես գումար է բաժանվել որևէ մեկին և ոստիկանության մարզային վարչության բարձր ղեկավարության կողմից մի քանի անձի նկատամբ կոնկրետ փորձեր են արվել։

Հենց ոստիկանության բաժիններում առաջարկվել են ցուցմունքներ տալ, որ, ասեն՝ «փող ենք տվել ու դուք անմիջապես ազատ կարձակվեք»։ Ում նման առաջարկ է արվել, բոլորը կալանավորված են, դա նշանակում է, որ չեն համաձայնվել նման ցուցմունք տալ, որովհետև չի էլ եղել նման հանգամանք, որ նման ցուցմունք տան»,-ասաց փաստաբանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից