Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 18:27 15-06-2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես միջավայր և շուկաների բարելավում» ծրագիրը։

«Ընկերությունների օրենսդրական շրջանակն ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացումը շատ կարևոր են միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ներդրումների ու աճի համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար, և այս հարցում մենք ակնկալում ենք արդյունավետ քննարկումներ և փորձի փոխանակում», - նշել է Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական ներկայիս բազային օրենքի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթին, ինչպես նաև գործողությունների ծրագրին ու ժամկետներին առնչվող հարցեր։

Նախարարը նաև ընդգծել է, որ «Նոր բիզնես միջավայր» ծրագիրը կնպաստի գործարար համայնքի ողջ ներուժի բացահայտմանը, նորարարության խթանմանը, ձեռներեցության զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա