Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:35 13-06-2024

Երեկ մեր հայրենակիցները նռնակներից ոչ թե վախեցան, այլ կրկնապատկվեցին․ Գառնիկ Դանիելյան

Մեր քաղաքացիներից և ոչ մեկը երեկ հետ չի նահանջել, չի վախեցել։ Այս մասին այսօր Կառավարության մոտ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երեկ մեր հայրենակիցները ոստիկանական բիրտ ուժից, ճնշումներից, ռումբերից ու նռնակներից ոչ թե վախեցան, այլ կրկնապատկվեցին, եռապատկվեցին»,- նշեց նա։