Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:30 12-06-2024

Երևանը ստացել է ապակու, պլաստիկի, թղթի և այլումինի համար նախատեսված մոտ 1000 թափոնաման

Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն Երևանում ընդլայնվում է։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում Երևանը ստացել է մոտ 1000 թափոնաման։

Ըստ աղբյուրի՝ հունիսի 13-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչության տարածքից Մաշտոցի պողոտա կտեղափոխվեն ապակու, պլաստիկի, թղթի և այլումինի համար նախատեսված մոտ 1000 թափոնամաններ։ Դրանք կտեղադրվեն նախատեսված կետերում։

Նշվում է, որ, այսպիսով, ՀՀ մայրաքաղաքում զգալի թվով ավելանալու են թափոնամանների տեղադրման կետերը, ինչպես նաև՝ թափոնամանները, այդ թվում՝ ալյումինի համար նախատեսված։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան