Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:25 18-05-2023

Ով սա մտածել է, մաթեմատիկայից թույլ է. 15 օրում 450 հազար մեքենայի ապակու թաղանթ պոկելն անհնար բան է

«15 օր առաջ մարդկանց զգուշացնում են, որ կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Էն գազի բալոնների նախարար կար, որ գազի ստուգաչափման կետ հանրապետությունում մեկ-երկու հատ էր, ասում էր՝ ավտոների գազի բալոնը պետք է անցնի ստուգաչափ։ Մարդիկ ասում էին՝ եթե մաթեմատիկայի տարրական գիտելիք ունես, պետք է հասկանաս, որ 500 հազար ավտոմեքենա մեկ ամսում ո՞նց է 2 կայանում ստուգաչափ անցնելու»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանում միջինում կա 450 հազար թաղանթապատված մեքենա, և 15 օր առաջ զգուշացնում են, որ հունիսի 1-ից տուգանելու են․ «Հայաստանում 15-օրյակ հայտարարես, ասես՝ նստեք ձեր բակերում ու թաղանթները պոկեք։ Իրականում դա այդքան հեշտ չէ, դա մասնագետները պետք է անեն, թուղթ չի, որ ճղեն։ Այս երկրում, որ մի բան անում են, ասում ենք՝ ժողովուրդ, մի բան անելուց առաջ մտածեք, քայլ առ քայլ արեք, անկախ նրանից՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ։ Կարելի էր այս ամենը սկսել որոշակի սեգմենտներից, որպեսզի դա տեղի ունենար աստիճանաբար։ 450 հազար մեքենայի ապակու թաղանթ պոկելն անհնար բան է։ Ով սա մտածել է, մաթեմատիկայից թույլ է, բայց մի բան գիտի, որ տուգանքներով բյուջեն կավելացնեն»։

Խաչատուրովը, անդրադառնալով պաշտոնական հայտարարություններին, նկատեց, որ դրանք երբևէ չեն հիմնավորվել․ «Նկատե՞լ եք, որ հայտարարություն չեն տարածել, թե հիմնավորումն ինչն է։ Օրենք են հանում ու չեն հայտարարում դրա հիմնավորումները, պատճառաբանություններն ու կարևորությունը։ Օրինակ ես կասեի՝ այս գործողությունը ուղղված է վթարների նվազեցմանը, որը վստահ ենք՝ կկրճատվի 10%-ով։ Երբ հաջորդ տարի ինձ լրագրողները կհարցնեին, թե բյուջեն լցվել է, ես իրենց վթարների նվազման թիվը, կասեմ՝ տեսեք՝ նվազել է։ Այս երկրում մասնագետ կա՞»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան