Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:06 09-06-2024

DIOR cosmetics-ի և SVIATO-ի մասնագետները դիմահարդարում են սովորեցրել ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց

Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի հովանու ներքո գործող Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման կենտրոնը շարունակում է աջակցման ծրագրերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 8-9-ը կազմակերպությունը դիմահարդարման և կոսմետոլոգիայի անվճար դասընթաց է կազմակերպել ԼՂ-ից տեղահանված կանանց ու աղջիկների համար։

«Այս դասընթացը երկու նպատակ ունի՝ լավագույն մասնագետների շնորհիվ օգնել կանանց նոր մասնագիտություն ձեռք բերել։ Սա նաև կանանց համար յուրահատուկ թերապիա է` կարճ ժամանակով առօրյա հոգսերից կտրող»,- «Արմենպրես»-ին նշեց «Լույս» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Լևոն Խաչատրյանը։

Դասընթացների շրջանակներում դիմահարդար, կոսմետոլոգներ Մարգարիտա Մնացականյանը և Անժելա Հայրապետյանը ներկայացրեցին հոնքերի ձևավորման և փոշեդրման, տոնական և ամենօրյա դիմահարդարման և ինքնախնամքի գաղտնիքները:

«Այս դասընթացը կարող է լավ հիմք հանդիսանալ, որպեսզի մասնակիցները որպես մասնագիտություն դիտարկեն նաև կոսմետոլոգի ու դիմահարդարի մասնագիտությունները։ Բավական խիտ ու բազմազան են թեմաները։ Հետագայում դասընթացների ընթացքում մենք կընտրենք մասնակիցներ, ովքեր կկարողանան առաջ գնալ, ու կաջակցենք սեփական գործն ունենալուն։ Բացի այդ, այս ընթացքում կանայք ու աղջիկները կարճ ժամանակով կտրվում են իրենց հոգսերից, սովորում ոչ միայն հարդարել մյուսներին, այլ նաև ճիշտ խնամվել ու դիմահարդարվել»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց «Լույս» ասոցիացիայի անդամ, կոսմետոլոգ Մարգարիտա Մնացականյանը՝ վստահեցնելով՝ «Լույս» ասոցիացիայի դասընթացները լինելու են շարունակական։

Նշենք, որ դասընթացի մասնակիցների համար սա լավագույն հնարավորությունն էր անվճար մասնակցելու Փարիզի DIOR cosmetics-ի դիմահարդար, կոսմետոլոգ Մարգարիտա Մնացականյանի և SVIATO միջազգային ակադեմիայի դասընթացավար Անժելա Հայրապետյանի դասընթացներին։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին վկայականներ։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են