Արտաքին 5 տարի առաջ - 20:58 07-05-2021

Նիդերլանդներում գիտնականները սովորեցրել են մեղուներին մարդու արյան մեջ կորոնավիրուս հայտնաբերել

Հոլանդացի գիտնականները պարզել են, որ մեղուներն ունակ են հայտնաբերելու կորոնավիրուսի առկայությունը մարդու օրգանիզմում: Պարզվում է՝ հիվանդ մարդու արյունը ձեռք է բերում որոշակի հոտ, որը զգում են միջատները: Հետազոտության հեղինակները կարծում են, որ ախտորոշման այս մեթոդիկան կարելի է համարել և՛ արդյունավետ, և՛ շահավետ: Վարակը բացահայտելու համար անհրաժեշտ է միայն հիվանդի արյան նմուշը, իսկ գործընթացը տևում է տառացիորեն մի քանի վայրկյան:

Այժմ գիտնականների խումբը փորձում է ստեղծել մեղվաբուծական լաբորատորիա և շարունակել հետազոտությունները:

Սանկտ Պետերբուրգից կենսաբան Պավել Գլազկովի խոսքով՝ մեղուներն ունեն պայմանական ռեֆլեքս, ինչը թույլ է տալիս մարզել նրանց՝ արյան որոշակի հոտ հայտնաբերելու համար:

Գիտնականը նշել է, որ մեղուները մեծ հեռավորության վրա ունակ են շատ փոքր քանակությամբ նյութի հոտը զգալու: Նա նաև նշել է, որ գիտնականներն արդեն շներին սովորեցրել են հոտով զգալ վարակված մարդկանց, իսկ մեղուները շատ ավելի լավ հոտառություն ունեն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ