Մամուլ 2 տարի առաջ - 08:22 04-06-2024

Երիտասարդ կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի մահը շատ նման է դժբախտ պատահարի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին, ում փնտրում էին նախօրեից։ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

25-ամյա աղջկան Սեւանի հանգստյան տներից մեկում էր տեղավորել նրա մայրը։ Ինչպես երեկ պարզվեց Անահիտի մոր գրառումից, երկօրյա հանգիստը Սեւանում ծնողների նվերն էր Անահիտին։

Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է աղջկա շորերը։ «Հավաքեցինք, տարանք նրա համարի մոտ, որ չուշանա նախաճաշից, բայց հետո պարզվեց, որ նա նախաճաշի չի եկել։ Ահազանգեցինք ոստիկանություն»։ Նրա տպավորությամբ, աղջիկը, որ մենակ էր հանգստանում, ընդամենը ցանկացել է լողալ։ «Շատ նման է դժբախտ պատահարի»,- ասաց մեր զրուցակիցը։

Մնացականյանի մարմնի վրա փորձագետները բռնության հետքեր չեն հայտնաբերել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել