Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:20 31-05-2024

Իմ հաշիվները վաղուց արգելանքի տակ են, բացի իմ թոշակի 70 տոկոսից. Սերժ Սարգսյան

Այնպես չէ, որ այս որոշումով ես շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, պետք է ողբերգություն ապրեի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն արդարացնելու վերաբերյալ դատարանի վճռին։

«Սա ինձ համար առաջին հերթին բարոյական նշանակություն ունի, և երկրորդ, նույնիսկ եթե առաջին ատյանի դատարանը մեղադրական վճիռ կայացներ, ապա գոյություն ունեն այլ դատական հաստատություններ ևս։ Բոլոր տեղերում մենք պետք է պայքարեինք, որպեսզի փորձեինք գոնե այդ բարոյական վնասը, որը հասցրել են ինձ և իմ գործընկերներին, ինչ-որ չափով մեղմել։ Իհարկե, անհնար է ամբողջովին հետևանքները վերացնել»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։

«Տակը մնում էր որոշակի նյութական պատասխանատվության խնդիր... ամբողջ հարցն այն է, որ ես շատ նյութական միջոցներ չունեմ, եղածը բոլորին հայտնի է։ Իմ հաշիվները վաղուց արգելանքի տակ են, բացի իմ թոշակի 70 տոկոսից»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է