Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 21:22 26-10-2026

Մենք ուզում ենք զարգացնել Տիգրանաշենը, իսկ օրվա իշխանությունը ցանկանում է այն զիջել Ադրբեջանին. Աշոտ Մարկոսյան

Այսօր գործընկերս՝ Անուշ Վարդանյանը, հանդիպել է Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի հետ, որը նրան շատ կոպիտ է դիմավորել և ասել է, որ նա պետք է գնա և հենց հիմա քանդի Տիգրանաշենում կառուցվող խաղահրապարակը, այլապես ինքը դատի կտա Անուշին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Աշոտ Մարկոսյանը:

«Պարզ է արդեն այս իշխանությունների գործելաոճը. նրանք պատրաստ են դատի տալ յուրաքանչյուր մարդու, ով պատրաստ է լավ բան անել Հայաստանի և հայ ժողովրդի համար, սակայն այս դեպքը ավելի արտառոց է, քանի որ սա արվում է Տիգրանաշենի երեխաների համար, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների պարգևավճարների ֆոնդից»,- նշեց նա:

Մարկոսյանը նշել է, որ իշխանությունները չեն ցանկանում գյուղի զարգացումը, որպեսզի այն նույնպես հանձնեն Ադրբեջանին։

«Մենք ասում էինք, որ դեմ ենք այդ զիջմանը և զարգացնելու ենք գյուղը»,- նշել է նա։

Ըստ Մարկոսյանի՝ բնակիչներից ոչ ոք չէր ճանաչում համայնքապետին, նա երևի երբեք չի էլ եղել այս գյուղում. վերջինս խորհուրդ տվեց համայնքապետին գալ գյուղ, տեսնել գյուղի անբարեկարգ ճանապարհը, ոչ թե սպառնալ բարեգործություն անող մարդկանց:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են