Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:00 29-05-2024

Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ․ Ալիևը պետք է հասկանա սա

Ալիև ամուսինները և իրենց կրտսեր աղջիկ Արզուն երեկ Խոջալուում էին, որն Արցախի Հանրապետության օրոք անվանակոչված էր Իվանյան՝ ի պատիվ անվանի զինվորական գործիչ, ԱՀ ՊԲ շտաբի նախկին պետ Քրիստափոր Իվանյանի։

Խոջալու դարձած Իվանյանում Իլհամ Ալիևը հանդիպում ունեցավ տեղում բնակեցվածների հետ, խոսեց, մասնավորապես, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության իրավանախորդ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման կարևորության մասին։

«Արդեն անցյալ դարձած օկուպացման ամբողջ շրջանում դուք՝ Խոջալուի բնակիչներդ, տարբեր վայրերում էիք բնակված։ Եվ դա հարկադրված քայլ էր, քանի որ 1991 թվականին անկախանալով ԽՍՀՄ-ից՝ Հայաստանը դրանից 4 ամիս անց Խոջալուում ցեղասպանություն իրականացրեց, իսկ ողջ մնացած մարդիկ մազապուրծ փրկվեցին։ Հայաստանը պետք է խոստովանի իր կողմից Խոջալուում իրականացված գազանությունը և մեզանից ներողություն խնդրի։ Դուք չէիք սպասում, որ այսքան շուտ կվերադառնաք Խոջալու, բայց հիմա այստեղ եք և դա ընդմիշտ է՝ ադրբեջանական հողը պետք է պատկանի ադրբեջանցուն», այսպիսի պաթոսախառը ելույթ է ունեցել Ադրբեջանի բռնապետը՝ հավատացնելով, որ «ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը հիմա շատ ուժեղ պաշտպանված շրջան են»։

Այդօրինակ ոգևորությամբ Ալիևը նաև խոսեց Հայաստանում ընթացող շարժման մասին, համարելով այն «ռևանշիստական», որը, եթե «սպառնա Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ անմիջապես պատասխան հարված կստանա»։ Դրանով, փաստորեն, Ալիևը հերթական անգամ հաստատեց, որ Փաշինյանի կառավարությունն ունի իր անվերապահ աջակցությունը՝ ավարտին հասցնելու «սահմանազատման», իսկ իրականում Հայաստանի տարածքների հանձնման ընթացքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը պահանջել էր փոխել Հայաստանի Սահմանադրությունը, զինանշանը, և շատ այլ բաներ։

Հիմա Ալիևը պահանջում է կեղծ «ցեղասպանության» կատարման համար ներողություն։ Հասկանալի է, որ միայն ներողություն ստանալով նա չի բավարարվի, առաջ կգան լրացուցիչ բազմակի ու բազմաթիվ պահանջներ։

Հիմա եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե Ալիևն այսքանով կանգ է առնելու՝ չարաչար սխալվում են։ Ախորժակն ուտելիս է բացվում, իսկ Ալիևը, ինչպես տեսնում ենք, «մարսողական» խնդիր հաստատ չունի և պատրաստ է կլանել իր երկրում «Արևմտյան Ադրբեջան» անվանվող Հայաստանը, որը ներկայում ղեկավարող անձը չի կարողանում կամ չի ցանկանում պահել։

Պարզապես Ալիևը պետք է հասկանա, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ։ Հենց այդ նպատակն է հետապնդում Բագրատ Սրբազանի գլխավորած պայքարը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան