Ուղիղ եթեր
Մարդկանց պետք է տալ համարժեք առաջարկություններ
copy image url

Մարդկանց պետք է տալ համարժեք առաջարկություններ

Ներքին 11 ամիս առաջ - 12:30 26-05-2024
ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ապահովման ծրագիրը, որը, սակայն, բոլորովին հաշվի չի առնում թե՛ արցախցիների կենցաղի առանձնահատկությունները, և թե՛ հատկապես հայաստանյան անշարժ գույքի շուկայի իրողությունները։
Հաշվի առնելով արցախցիների համար կարևոր այս ուղղությունը, մենք կատարել ենք ուսումնասիրություններ, փորձելով ներկայացնել կառավարության ծրագրի այլընտրանքային տարբերակ։

Արցախի Հանրապետությունը նախքան 44-օրյա պատերազմի սկսվելն ուներ ավելի քան 150 հազար բնակչություն, որից շուրջ 30 հազարը կազմում էին օկուպացված Հադրութի, Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների, ինչպես նաև Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու մի շարք համայնքների բնակիչները։

Բնակչության գերակշիռ մասն, այսպիսով, պատերազմից հետո վերադարձավ Արցախ և տեղահանվեց այնտեղից միայն 3 տարի անց։

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի կեսերից Արցախ վերադարձող փախստականների բնակարանային խնդիրների լուծման սկզբունք էր ընտրվել հետևյալը․ քաղաքաբնակ ընտանիքները տեղավորվում էին քաղաքային համայնքներում, գյուղաբնակներին առաջարկվում էին բնակվել գյուղերում։ Օրինակ՝ Հադրութ քաղաքի բնակիչ ընտանիքին առաջարկվում էր բնակվել Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում, եթե, իհարկե, նա նման նախընտրություն ունի։ Եվ այդ սկզբունքն ընդունվեց բոլորի կողմից։ Ինչպես կարծիք էին հայտնում բազմաթիվ տեղահանվածներ, պատերազմից առաջ ու պատերազմից հետո իրենց կենսապայմանները մոտավորապես համընկնում էին, ինչը չափազանց կարևոր պայման է յուրաքանչյուր ընտանիքի համար։

Ներկայում Հայաստանի կառավարությունը նման սկզբունք չի առաջարկում․ պարզապես սահմանվել է բազային վճար, որի գոյացման բանաձևը հաշվարկված է անհամապատասխան լինելով իրողություններին կամ եթե անգամ հաշվի է առնվում շուկայական իրականությունը, ապա միայն բացասական իմասոտվ։ Ինչպե՞ս է փոխվարչապետի ղեկավարությամբ գործող մասնագետների խումբը եկել այն եզրակացության, որ Հայաստանի գյուղերում և քաղաքներում, բացառությամբ Երևանի, Դիլիջանի, Աբովյանի և Ծաղկաձորի, բնակմակերեսի 1 քմ տարածքի գինը պակաս 200 հազար դրամից կամ գոնե հավասար դրան։ Ըստ այդ մտացածին արժեքի հաշվարկված բազային գումարն էլ նույնպես, փաստորեն, անիրական է և բոլորովին ունակ չէ բավարարել բնակարանային կարիքները։ Բնակարանների վաճառքով զբաղվող կազմակերպությունները և անհատները տարբեր սխեմաներով են գնահատում բնակարանի արժեքը, որն ամեն դեպքում կառավարության ներկայացրածից անհամեմատ բարձր է, իսկ նշված գումարով վաճառվող բնակմակերեսն ունի շատ վատ վիճակ և անպայման վերանորոգման կամ վերակառուցման անհրաժեշտություն, ինչն իր հերթին առաջացնում է լրացուցիչ ծախսեր, որոնք կառավարության ծրագրով չեն նախատեսված։

Շատ ավելի իրատեսական է, եթե 1 քմ մակերեսի միջին արժեք ընդունվի 275 հազար դրամը, որի դեպքում 1 շնչին հատկացվող բազային գումարը կդառնա 4 մլն դրամից քիչ ավելի։ Ընդ որում, եթե կառավարությունը պահանջում է ընտանիքի անդամներին տրվող ընդհանուր գումարի շրջանակներում պարտադիր նախատեսել հողամասերի ձեռքբերում, ապա անգամ այս նոր գումարը չի կարող ամբողջովին սպասարկել բնակարանի շինարարության և դրա հետ կապված պարտադիր ծախսերը։

Բազային գումարի նոր հաշվարկի դեպքում համապատասխանաբար կաճեն կառավարության հաստատած ցանկերում ներառված բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու և կահավորելու համար նախատեսվող գումարները։

Որպեսզի ՀՀ կառավարության չինովնիկները շատ չմտահոգվեն այդ գումարների աճեցման հետ կապված խնդիրներով, առաջարկում ենք բնակծրագրերի իրականացմանն ուղղել, օրինակ, արցախցիներին տրամադրվելիք կուտակային կենսաթոշակների գումարները, ինչպես նաև տեղահանված արցախցիների համար արտերկրի պետություններից հատկացված աջակցության գումարները։

Արցախցիների համար արժանապատիվ բնակպայմանների ձևավորումը ՀՀ իշխանությունը չպետք է դիտարկի, որպես չափազանցված պարտավորություն։ Մենք նույնպես հայ ժողովուրդ ենք, որը ճակատագրական ողբերգական հանգամանքների, այն է՝ պատերազմի, էթնիկ զտումների բերումով դարձել է փախստական, սակայն, ինչպես ասում են, «կյանքը շարունակվում է», և արցախցին գտնվելով Մայր Հայաստանում՝ ցանկանում է ինտեգրվել ու իր ներուժը ծառայեցնել Հայրենիքին։ Դրա համար մարդկանց պետք է ընդամենը տալ նրանց համապատասխանող առաջարկ՝ ձգտելով բացառել բաժանարար այն բոլոր գծերը, որ, ցավոք, միայն մեծանում և ընդլայնվում են։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
13:32 Եթե կիրակի ընտրություն լիներ, ո՞ր ուժին կքվեարկեին քաղաքացիները․ ՔՊ-ի քվեարկողների թիվը պակասել է
14:41 2 տարեկան Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով
18:54 Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
15:50 Էջմիածնի սրտում ձուկ եմ բռնում, պարոն Փաշինյան, արի՝ տամ, տար ու կեր․ քաղաքացին՝ վարչապետին
18:22 Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է
17:45 Մարզային հիվանդանոցները վերցնում են, որ ՔՊ-ին ձայներ բերեն․ ԱՆ որոշման հետքերով 
21:14 Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել
14:20 ԿԳՄՍՆ-ում չգիտեն, որ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն ուսանողներին ստիպում է «սեղան գցել»