Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:14 06-05-2025

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2025 թ․ ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշմամբ հատկացված միջոցներից քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի փոխհատուցման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Այդ հանձնաժողովի նախագահ մարզպետը նշանակել է իրեն, իսկ անդամներ՝ Տավուշի մարզպետարանի թվով 5 պաշտոնյաների։ Իսկ ի՞նչ է նշում կառավարության 2025 թ․ ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշումը։ Դրանով կառավարության 2024թ․ դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանարապետության 2025թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ։ Այդ որոշման 2-րդ կետը գաղտնի է։

Սա կարող է նշանակել մի բան՝ 2025թվականի պետական բյուջեում փոփոխություներ են կատարել, որպեսզի Տավուշի մարզից Ադրբեջանին հանձնվող տարածքների դիմաց դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցումներ տրվեն։ Նախկինում պաշտոնապես հայտարարվել է, որ սահմանազատումը պետք է վերսկսվի Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանների հատման վայրից, այսինքն՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտուց, սակայն, ամենայն հավանականությամբ․ Ադրբեջանին տարածքներ հանձնվելու են Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրից և Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրից։

Այդ տարածքները հանձնելու հետևանքով ճանապարհներ են կառուցվելու դեպի ԽՍՀՄ ժամանակ անկլավներ եղած, նախկինում ադրբեջանաբնակ Սոֆուլու, Բարխուդարլու գյուղերի տարածքներ և դեպի Յուխարի Աքսիպարա՝ Վերին Ոսկեպար։ Պատահական չէ, որ վերջերս Կայանի մոտ հայկական զինուժի կատարած ականազերծման արդյունքում հայտնաբերված ականների պայթյուններ կատարվեցին»։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»